Օրերս պապարացցիներին հաջողվել է լուսանկարել Քիմ Քարդաշյանին իր քույրերի՝ Քլոեի և Քորթնիի հետ միասին: Քույրերն այս անգամ հագուստի առումով իրենց նախապատվությունը տվել էին սպիտակ գույնին, ինչը Քիմ Քարդաշյանին, ըստ շատերի, անհարմար իրավճակի մեջ է գցել: Բանն այն է, որ լուսանկարներում կրկին անգամ պարզ երևում են նրա կրծքերը: Բացի այդ, Քիմի սպիտակ զգեստի շնորհիվ արդեն անզեն աչքով էլ կարելի է նկատել ռեալիթի շոուի աստղի կլորացած փորը:














