ESem.am-ը գրում է, որ երգչուհի Արմինե Գրիգորյանը հուլիսի 15-ին նոր ձայնասկավառակ կթողարկի, ինչի կապակցությամբ նաև նոր ֆոտոշարք է արել:
«Կլինի նաև վերջերս իմ ներկայացրած «Привет из Еревана» երգը: Կան երգեր, որոնք իմ ոչ մի ձայնասկավառակում չեն եղել, ու հանդիսատեսը շատ երգեր էլ իմ կատարմամբ չի լսել»,- մանրամասնել է երգչուհին:
Նա 11 տարվա դադարից հետո կներկայացնի իր՝ թվով 7-րդ ձայնասկավառակը, սակայն, իր խոսքով, մտադիր չէ դրա համար հատուկ շնորհանդես անել:
Ինչպես նշեցինք, Արմինե Գրիգորյանը նաև նոր ֆոտոշարք է անցել հատուկ նոր ձայնասկավառակի համար: Ի դեպ, ըստ նրա, իր պրոֆեսիոնալ դիմահարդարումն արել է եղբոր դուստրը` երգչուհի Նարե Գրիգորյանը:
Այն հարցին` որքանով է այժմ ձեռնտու ձայնասկավառակ թողարկելը՝ հաշվի առնելով, որ այժմ բոլոր երգերը հասանելի են համացանցում, Արմինեն շեշտել է.
«Այո, այդ պատճառով էլ համացանցի տարածումից հետո ձայնասկավառակ չեմ արել: Իսկ այս դեպքում ես առաջարկ ստացա KK ստուդիայից՝ հավաքագրելու իմ բոլոր երգերը մի CD-ում: Մատծեցի՝ ինչու ոչ. ինքս վաճառելու նպատակ չունեմ, ֆինանսական հետաքրքրություն՝ ևս»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում