Սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովան կրկին շարժել է իր երկրպագուների զայրույթը: Բանն այն է, որ բալետի պարուհին իր միկրոբլոգում լողավազանից նոր լուսանկար է հրապարակել, որում ամբողջովին մերկ է:
«Համերգային երկար շրջագայությունից հետո կարելի է գոնե փոքր ինչ հանգստանալ: Իմ սիրելի Ժենյայի հետ»,- լուսանկարը մակագրել է Վոլոչկովան:
Ինչպես նշեցինք տվյալ լուսանկարը տեղադրելուց հետո պարուհին արժանացել է բազմաթիվ քննադատությունների` կապված իր չափից շատ անկեղծ լինելու հետ: Ի պատասխան այդ բոլոր քննադատությունների` Վոլոչկովան գրել է.
«Կարծում եմ` ձեր չարության պատճառով դուք ընկերներ չունեք, լողավազան` այդ թվում ևս»,- գրել է Անաստասիան: