▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսահոլովակի պրեմիերա. Դետք` «Շուշի»

Արդեն տեղեկացրել ենք,  որ երեկ կայացել է «Դետք» խմբի թվով երկրորդ` «Շուշի» անվանումով տեսահոլովակի շնորհանդեսը:  «Շուշի»-ի երգի երաժշտության հեղինակն Արման Amp-ն է (նաև խմբի պրոդյուսերն է), խոսքերը գրել է Համլետ Առաքելյանը, գործիքավորումը Նիք Եգիբյանինն է:

Հավելենք,  որ  «Դետք»-ի կազմում հանդես են գալիս Արման Պետրոսյանը, Արեգ Շահինյանը և Ներսես Ավետիսյանը: Խումբը ձևավորվել է 2015 թվ.-ի հունվարից, իսկ ապրիլին ներկայացրել է իր առաջին` "Forevermore" տեսահոլովակը, որը նվիրված էր  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Asekose.am-ի հետ զրույցում «Դետք»-ի տղաները նշել են, որ  իրենք ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում ճանաչվելու ցանկություն ունեն.

«Անհնարին ոչինչ չկա, ժամանակներն այնպիսին են, որ աշխարհագրական դիրքն էական չէ, գոյություն ունի համացանց, որի շնորհիվ Հայաստանում գտնվելով կարող ես «հայտնվել» Նյու Յորքում»:

Կարդացեք նաև` Մենք համարձակվեցինք դա անել. հայկական շոու բիզնեսի նոր «հետևողները»   

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին