▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հյուսիս-Հարավ» նոր կատակերգության թրեյլերը

Համացանցում հայտնվել է Դավիթ Բաբախանյանի «Հյուսիս-Հարավ» արկածային կատակերգություն  թրեյլերը:  Ֆիլմն էկրաններին է հայտնվելու  սեպտեմբերի 10-ից:

«Հյուսիս-Հարավ»-ի հիմքում 4 տղայի ընկերությունն է. նրանցից մեկը փորձանքի մեջ է ընկնում, իսկ ընկերներն օգնում են  «ջրից չոր դուրս գալ»: Հենց այստեղ էլ սկսվում են արկածային պատմությունները։ Ընկերներին մարմնավորում են Միշոն, ՀՏ Հայկոն, Սոս Ջանիբեկյանը և Դավիթ Թովմասյանը, Մկոն ֆիլմի սարսափ առաջացնող կերպարն է։ Ֆիլմում խաղացել են նաև Դիանա Մալենկոն,  Սոնա Շահգելդյանը, Մարջան Ավետիսյանը, Էվա Խաչատրյանը և այլք։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին