Life.panorama.am-ը գրում է, որ «Բախտաբեր» հեռուստասերիալի Անուշի կերպարով հայտնի դարձած դերասանուհի Մարիամ Ադամյանը, ով նաև «32 թատրոն»-ի դերասանուհիներից է, պատմել է սերիալից հեռանալու պատճառների և առաջիկա աշխատանքների մասին.
«Հեռուստասերիալում տևական դադար է ինձ մոտ, այս պահին չեմ նկարահանվում «Բախտաբեր»-ում, քանի որ իմ կերպարի հետ կապված սցենարային գիծն այդպես ընթացավ, որի հետ ես համաձայն եմ. հատուկ պետք է շեշտեմ, որ ոչ մի խնդիր չկա իմ և հեռուստասերիալից և ոչ մեկի հետ, այսինքն՝ իմ ժամանակավոր հեռանալը սցենարի, այլ ոչ թե կոնֆլիկտի արդյունք էր»,- նշել է դերասանուհին:
Հարցին, թե Անուշի կերպարը կլինի՞ արդյոք «Բախտաբեր» հեռուստասերիալի համանուն գեղարվեստական ֆիլմում, Մարիամ Ադամյանը պատասխանել է.
«Անկեղծ ասած այդ առումով կոնկրետ ոչ մի տեղեկության ես չեմ տիրապետում, քանի որ այս պահին նկարահանվում եմ մեկ այլ գեղարվեստական ֆիլմում, չգիտեմ էլ կհասցնեմ արդյոք մասնակցել «Բախտաբեր» ֆիլմի նկարահանումներին, ամեն դեպքում եթե հասցնեմ, սիրով կցանկանամ նաև այնտեղ հանդես գալ»:
Ի դեպ, դերասանուհին հայտնել է, որ նկարահանվում է «32 Production»-ի նոր ֆիլմում.
«Այս պահին նկարահանվում եմ Կարեն Բաբաջանյանի նոր ֆիլմում. այստեղ հանդես եմ գալիս գլխավոր հերոսուհու կերպարում: Պետք է նկատեմ, որ շատ հետաքրքիր ֆիլմ է լինելու, որը պատմելու է հին վայրի ցեղի մասին: Թեման ինքնին արդեն հետաքրքիր է, նկարահանումներն էլ բավական բուռն են անցնում, հուսամ այն կսիրվի հանդիսատեսի կողմից»,- նշել է դերասանուհին ու հավելել, որ սա առաջիկայում «32 Production»-ի հետ միակ համագործակցությունը չի լինի:
Ամբողջական նյութը` Life.panorama.am