▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ ամենա-ամենան եմ զգում այս աշխարհում, թվում է, թե ամենակարող եմ այս պահին. Արտավազդ Ամիրյան

Life.panorama.am-ը գրում է. Արտավազդ Ամիրյանի ընտանիքում արդեն երկու օր է իսկական տոն է. Արտավազդ Ամիրյանի կինը՝ Մարիամ Ամիրյանը հաղորդավարին դուստր է պարգեւել, որին ի պատիվ Արտավազդ Ամիրյանի մայրիկի՝ անվանակոչել են Օվսաննա անունով: Life.panorama.am-ը, միանալով անթիվ շնորհավորանքներին, կապ հաստատեց նորաթուխ հայրիկի հետ, ով այդ պահին գտնվում էր փոքրիկի և սիրելի կնոջ կողքին:

Մեզ հետ զրույցում Արտավազդը դժվարացավ նկարագրել փոքրիկի ծնունդից ստացած երջանկությունը. «Այս պահին կնոջս եւ բալիկիս կողքին եմ եւ Ձեզ հետ խոսում եմ նրա գեղեցիկ դեմքին նայելով: Պետք է ասեմ, որ բառերով չեմ կարողանում երջանկությանս չափն ու զգացողություններս նկարագրել, սա զգացողություն է, որը պետք է ամեն մեկը զգա, որպեսզի կարողանա պատկերացնել, թե ինչի մասին եմ խոսում: Անպատկերացնելի զգացողություն, երբ քո սեփականությանն ես գիրկդ առնում, երբ քո մասնիկը քո ձեռքերում է: Սա հրաշք բան է, մի տեսակ օդերում կարծես լինեմ, ինձ ամենա-ամենան եմ զգում այս աշխարհում, թվում է, թե ամենակարող եմ այս պահին»,- պատմեց հաղորդավարը:

Արտավազդը իր նորածին դստերը նմանեցնում է իր գեղեցիկ կնոջը. «Մարիամին շատ է նման, դա անզեն աչքով զգացվում է, բայց կողքից ասում են, որ ինձնից էլ որոշ բաներ նման են փոքրիկիս: Չգիտեմ, ասում են, փոքրիկները մեծանալուն զուգահեռ շատ արագ են փոխվում, տեսնենք, թե հետագայում ում ավելի նման կլինի մեր Օվսաննան»,- նկատեց Արտավազդը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին