▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ հանցագործ է լինում ոստիկանը, նա շատ ավելի վտանգավոր է, քան սովորական հանցագործը. Գոռ Վարդանյան

 Life.panorama.am-ը գրում է, որ շատ շուտով հեռուստաէկրաններին կհայտնվի Գոռ Վարդնյանի նոր բազամսերիանոց դրամա-թրիլլեր ժանրի ֆիլմը, որը կոչվում է «Հրեշների գայլը»: Գոռ Վարդանյանը տեղեկացրել է, որ իր ֆիլմը նվիրված կլինի հայկական ոստիկանական համակարգին: Այս ֆիլմում մարզիկ, սցենրիստ, ռեժիսոր եւ դերասան Գոռ Վարդանյանը, ինչպես իր բոլոր ֆիլմերում, հանդես է եկել գլխավոր դերում, ինչպես նաեւ ստանձնել է ռեժիսորի պարտականությունները, նա նաեւ ֆիլմի մտահղացման հեղինակն է, բայց սցենարական լուծումներն իրականացնելու համար, Գոռ Վարդանյանի խոսքերով, իրեն օգնել են պրոֆեսիոնալ սցենարիստների խումբ:

«Այս ֆիլմը քրեական հետախուզությունում աշխատող ոստիկանների մասին է՝ իրենց խնդիրներով, առօրյա անցուդարձով եւ այլն: Ֆիլմում ցույց կտրվի ոստիկանների բախումը  հանցագործ աշխարհի հետ»,- նշել է «Հրեշների գայլը» ֆիլմի ռեժիսորն ու հավալել.

«Այս ֆիլմի հետ կապված մեր գլխավոր նպատակն է, որ մարդկանց ունեցած սխալ պատկերացումներն ու ընկալումները փոխվեն ոստիկանի նկատմամբ, որպեսզի  մարդիկ հասկանան մեր կյանքում ոստիկանի դերի անհրաժեշտությունը, սիրեն ոստիկանին, նրա մեջ տեսնեն իրենց պաշտպանի կերպարը, ոստիկանական համազգեստի մեջ տեսնեն իրենց երկրի պատիվն ու սեփական անվտանգությունը, ինչը շատ կարեւոր է: Մեր խնդիրն է, որ այս ընկալումը ավելի բարձրացնենք մարդկանց մեջ, որովհետեւ Սովետական միությունից ասես ժառանգություն է մնացել ոստիկանների նկատմամաբ վատ վերաբերմունքը, այսօր մարդկանց մի հատվածն անգամ խուսափում է ոստիակնության անունը լսելուց, նրանց տեսնելուց, սա կոտրելու անհրաժեշտությունը ունենք, ինչն էլ կատարվում է մեր ոստիկանական համակարգի կողմից, դե իսկ մեր թիմն էլ այս ֆիլմով կփորձի օգտակար լինել այդ հարցում»:

Գոռ Վարդանյանը նկատել է, որ ֆիլմում կցուցադրվի ոստիկանների ապրումները յուրաքանչյուր հանցագործություն բացահայտելիս.

«Պետք է մի բան հիշել, որ ոստիկանները նախեւառաջ սովորական մարդիկ են՝ իրենց ապրումներով, զգացողություններով եւ այլն: Ֆիլմում հեռուստադիտողը կտեսնի, թե ոստիկանը ինչ զգացողություններ կարող են ունենալ հանցագործություններ բացահայտելիս: Մենք ուզում ենք ցույց տալ, որ իրավապահ համակարգում եղել են, կան եւ կլինեն շատ լավ հայրենասեր տղաներ, ովքեր շատ սկզբունքային են, սիրում են իրենց գործն ու երբեք չեն դավաճանի իրենց երկրին եւ չեն դառնա հանցագործ խմբերի կամակատարները: Նրանք իրենց աշխաանքով կբարձրացնեն մեր պետության անունն ու կապահովեն ժողովրդի անվտանգությունը»,- նշել է նա:

Հարցին, թե ֆիլմում արդյոք տեղ կգտնե՞ն այնպիսի ոստիկաններ, ովքեր թերանում են իրենց աշխատանքում, Գոռ Վարդանյանը պատասխանել է.

 «Իհարկե, մեր ֆիլմում կլինեն նաեւ այնպիսի ոստիկաններ, որոնց նմաններին մենք չենք ուզում տեսնել մեր իրականության մեջ, որովհետեւ շատ անգամ մեր անձնուրաց ոստիկանների անունը պախարակում են հենց այդօրինակ դավաճան եւ տեսակով թույլ ոստիկանները: Մի բան պետք է նկատել, երբ հանցագործություն է անում հանցագործը, դա նրա տեսակն է, նրա խնդիրը, իսկ երբ հանցագործ է լինում ոստիկանը, ուսադիր կրողը, նա շատ ավելի վտանգավոր է, քան սովորական հանցագործը, եւ մենք պետք է առաջին հերթին պայքարենք, որ պետական պաշտոնյաների, ոստիկանների մեջ չլինեն այդ հանցագործները. սա է ամենակարեւորը, պետք է վերափոխվենք, բարելավվենք, վերադաստիարակվենք, աշխատենք եւ բուժվենք»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին