Երեկ Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման հյուրը հեռուստահաղորդավարուհի Ինգրիդ Կոկչյանն է: Վերջինս խոսել էր իր և նախկին ամուսնու` Արման Մարգարյանի հարաբերությունների մասին: Ինգրիդի խոսքով` ներկայումս Արմանի հետ շփվում են քաղաքակիրթ ձևով, ավելին` պատրաստ է ներողություն խնդրել այն բանի համար, որ նախկինում Արմանին թուփ էր անվանել: Փոփ Արտ հաղորդման այս թողարկումը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում, ավելին` օգտատերից շատերը քննադատել են Արման Մարգարյանին: Այս առիթով վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է հետևյալը.
«Զգուշացնում եմ բոլորին: Ցանկացած մարդ, ով իրեն թույլ կտա անձնական վիրավորանք գրել իմ հասցեին, կկրի պատասխանատվություն, երևանյան պատասխանատվություն, որն ունի արյան համ, որն աչքիս վաղուց չեք զգացել»: