▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնապես ուզում եմ ասել`ես և Նազենին երբեք միմյանց հետ կոնֆլիկտ չենք ունեցել. Քրիստինե Պեպելյան

Life.panorama.am-ը գրում է. Օրերս երգչուհի Քրիստինե Պեպելյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի լուսանկարների շարքն ու հետեւյալ գրառումն արել՝ «Մեր հեռուստաէկրանի ամենահմայիչ, ամենագրագետ, ամենատաղանդավոր հայուհին!!!», ինչը շատերի համար կարծես թե անսպասելի էր, քանի որ սոցկայքերում երգչուհու նման նկատառումը բավականին մեծ քննարկումների առիթ դարձավ: Այս քննարկումների ընցաքում երկար սպասեցնել չտվեց նաեւ Նազենի Հովհաննիսյանի պատասխանը՝ «Անչափ շոյված եմ քո բարի ու ջերմ գնահատականի համար։ Չգիտեմ,թե կոնկրետ ինչն էր ինձ համար այսքան հաճելի քո պոռթկման պատճառը, բայց, ինչ մեղքս թաքցնեմ, հաճելի էր։ Քեզ պինդ պաչում եմ, ու մաղթում ամենայն լավն ու բարին քո բռնած յուրաքանչյուր գործի մեջ։

Հ.Գ. Մեկնաբանությունները լրիվ չեմ հասցնի կարդալ, դրականների համար ի սկզբանե շնորհակալ եմ, մասնագիտորեն ինձ վատ գնահատական տվողներին էլ Էլի շնորհակալ եմ, դա էլ է ուշադրություն, բայց մեկընդմիշտ խնդրում եմ «արհեստական» ու նսեմ գրառումներով չփչացնել ոչ Քրիստինեի էջը, ոչ նրա գրածին այլ աստառ տալ, ոչ էլ «չեղած» տեղից կոնֆլիկտ ստեղծել։ Իսկապես ծիծաղելի է արդեն: Ես երբեք չեմ թույլ տվել, որ Որևէ մեկը ծուռ խոսք ասի ինձ համար թանկ մարդկանց մասին։ Ոչ վիրտուալ, ոչ էլ իրական կյանքում։ Քրիստ ջան պինդ պաչում եմ», ինչը ավելի թեժացրեց արդեն մեծ ալիք բարձրածրած խոսակցությունները:

Life.panorama.am-ը պարզելու համար, թե ի վերջո ինչն էր երգչուհու նման պոռթկման պատճառ հանդիսացել եւ նաեւ առաջացած քննարկումներին վերջ դնելու նպատակով կապ հաստատեց Քրիստինե Պեպելյանի հետ, ով ծիծաղելով նշեց.

«Ի սզբանե ուզում եմ ասել, որ որեւէ ենթատեքստ չկար գրառմանս մեջ, պարզապես ուզում էի գովասանքի խոսքեր ասել Նազենիին, ինչը եւ արեցի, դրա համար հատուկ առիթների սպասելու կարիք չկա: Բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են, որ ես եւ Նազենին որեւէ առիթի շուրջ կոնֆլիկտներ ենք ունեցել, ուզում եմ շեշտել, որ նման բան երբեք չի եղել, մեր հարաբերությունները երբեք լարված չեն եղել, եւ կապ չունի, որ եթերում ինչ-ինչ  ինտրիգային իրավիճակներ են եղել, դրանք բացարձակ կապ չունեն իրականում միմյանց նկատմամբ մեր վերաբերմունքի հետ:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին