▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակը կանգ է առել, թվում է՝ հիմա նա պետք է գա. Վարդուհի Վարդանյանի քույրը՝ սիրված երգչուհու մասին

Life.panorama.am-ը գրում է, որ իր զրուցակիցն է Վարդուհի Վարդանյանի քրոջ՝ Քրիստինա Վարդանյանը:

«Ես շնորհակալ եմ Վարդուհու բոլոր երկրպագուներին, ովքեր մինչ այսօր նվիրված են իրենց սիրելի երգչուհուն, ովքեր 9 տարի շարունակ Վարդուհու ծննդյան, մահվան օրերին եւ անգամ ամանորին գրում են եւ հիշում Վարդուհուն: Շնորհակալ եմ Վարդուհու ընկերներին, ովքեր շարունակում են «ընկերություն անել» նրա հետ, մինչ այսօր պարբերաբար համերգներ են կազմակերպում Վարդուհու հիշատակին նվիրված, հնչեցնում են իրենց համար շատ կարեւոր երգեր, որոնք մեծ հույզերով ու դժվարությամբ են կատարում, քանի որ դրանցում կա Վարդուհին, դա իրենց համար շատ հուզիչ է:  9 տարի է անցել, սա բավականին երկար է, միաժամանակ մի տեսակ 2006թ-ի վրա ժամանակը կանգ է առել ու չի շարժվել, թվում է, թե հիմա նա պետք է գա, հիմա անասելի հույզեր կան մեր կոկորդին կանգնած, որոնք արտահայտելու համար բառերը շատ են խեղճանում»,- մեզ հետ զրույցում նշեց Քրիստինա Վարդանյանը:

«Յուրաքանչյուր տարի այս օրը մենք մեր մտերիմներով, ավելի ճիշտ Վարդուհու մտերիմներիով, ընկերներով հավաքվում ենք մեր տանը, այցելում նրա շիրիմին, ծաղիկներ դնում ու նրա պակասը էլ ավելի զգալով վերադառնում ենք տուն. այսօր էլ նույն կերպ վարվեցինք»,- նկատեց նա:

Վարդուհի Վարդանյանի քույրը մեզ պատմեց նաեւ երգչուհու միակ զավակի՝ Ռուբենի մասին. «Ռուբենը 17 տարեկան է, ընդունվել է Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի դիզայնի բաժինը, հիմա սովորում է առաջին կուրսում: Նրա մեջ կա նաեւ մայրիկի երաժշտական գենը՝ շատ լավ նվագում է, ունի ձայնային տվյալներ, բայց իրեն չի տեսնում այդ ոլորտում եւ դեռ ցանկություն չունի երգարվեստում գործել»,- պատմեց Քրիստինա Վարդանյանը, ում հետ եւ ապրում է Ռուբենը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին