▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարինա Գրեգը՝ հետագա պլանների ու անձնական կյանքի մասին

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է հաղորդավարուհի Մարինա Գրեգի հետ, ով վերջին շրջանում «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ վարում է «Առաջին ծրագիր» առավոտյան թողարկումը:
Մարինա, «Արմնույզ» հեռուստաընկերության նոր եթերաշրջանում Ձեզ վստահվեց այսհեռուստաընկերության կողմից մարդկանց բարի լույս ասել: Սա պատասխանատու,հաճելի, միաժամանակ դժվար գործ է: Կպատե՞ք, թե ինչպե՞ս է հաջողվում ամենառավոտ, երբ շատերը գուցե դեռ չեն հասցրել մեկ գավաթ սուրճ խմել, բայց դուքխնամված, գեղեցիկ ու բարձր տրամադրությամբ արդեն եթերում եք:
Ճիշտ նշեցիք` հաջողվում է. շուտ արթնանալու հույսս հաջողության վրա է, որովհետև ես սիրում եմ երկար քնել, և հարազատներս գիտեն, որ առավոտյան 6-ին արթնանալն ինձ համար բարդ է, բայց հայտվում ես քո սիրած աշխատավայրում և մոռանում ես բոլոր դժվարությունները և շատ բարձր տրամադրությամբ ասում ես՝ Բարի լույս։
Կցանկանայի, որպեսզի պատմեիք նաեւ առհասարակ Ձեր աշխատանքայինգործունեությունից, դուք այն հաղորդավարուհիներից եք, ով, այսպես ասած, մի գործովչի սահմանափակվում, էլ ինչո՞վ եք այս ընացքում զբաղված:
Իմ միտքը երբեք դադար չի վերցնում, շատերը գիտեն, որ ես նաև ստեղծագործում եմ, հուսով եմ ավելի լայն մասշտաբով այդ ամենը առաջիկայում ներկայացնելու հնարավորություն կունենամ։ Մի քանի պլաններ ևս, որոնք բուն իմ աշխատանքի հետ կապված չեն։
Մարինա, հետեւելով Ձեր աշխատանքային «էվոլյուցիային», կարելի է ենթադրել, որխիստ նպատակասլաց եք, Ձեր նման տեսակը ի ծնե՞ է, թե ինքներդ եք Ձեր մեջ զարգացրելայն:
Կարծում եմ, առհասարակ, աշխատասեր մարդիկ նպատակասլաց են, դու չես կարող զբաղվել քո սիրած գործով և չցանկանալ առաջ գնալ ու ավելիին հասնել։ Պետք է ուղղակի գտնել այն, ինչն իսկապես քո հոգուն մոտ է, ոչ թե գնալ աշխատանքի ու գալ տուն` միայն ամսվա վերջում քարտի վրա թվեր տեսնելու համար։
 Վերջերս Ձեր համարձակ ֆոտոշարքից հետո նշել էիք, որ մեր հասարակությունըդեռեւս պատրաստ չէ նման լուսանկարները առանց զարմանքի ընդունելու, ըստ Ձեզ,հիմա, երբ շատերս պնդում ենք, որ առավել ժամանակակից մտածողութուն ենք ձեռքբերել, դեռ շա՞տ ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի այլեւս չզարմանանք համարձակլուսանկարներից:
Նախ պետք է հասկանալ` ինչ ասել է ժամանակակից մտածողություն։ Շատերն այսօր ազատությունը շփոթում են այլասերվածության հետ։ Ես էլի այն կարծիքին եմ, որ իմ լուսանկարները էսթետիկ ու նուրբ են ստացվել և դրանցում վուլգարություն չկա, ուղղակի մարդկանց աշխարհընկալումը տարբեր է` մեկի համար բաց ոտքերն արդեն խոսում են աղջկա թեթև վարքագծի մասին, մյուսի համար երկար փեշը դեռ բարոյականության չափանիշ չէ, չես կարող ոչ մեկին պարտադրել քո կարծիքը։ Հուսով եմ, ժամանակի ընթացքում մարդիկ ուղղակի կկարողանան այդ առումով առողջ դատել։
Հարց, որը գործնականում հաջողության որոշակի սանդղակի հասած մարդկանցից շատերին է շփոթմունքի մեջ գցում՝ անձնական կյանք, թե կարիերա, կամ այլ կերպ ասած, դուք կարիերի՞ստ եք:
Դու տարիներ ես նվիրում քո աշխատանքին, էլ չեմ խոսում այն մասին, որ դրանից առաջ սովորում ես մասնագետ դառնալու համար, և հայտնվում է նա։ Կարծում եմ սխալ մոտեցում է առհասարակ մարդուն ընտրության առջև կանգնեցնելը` ես կամ աշխատանքը, պետք չէ համեմատվել աշխատանքի հետ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ ընտանիքն առավել է ամեն ինչից, և որևէ մեկը իր սերը չի փոխարինի ոչ մի գործով, ուղղակի պետք է երկուստեք ըմբռնում լինի,և ժամանակի ընթացքում այդ խնդիրը կլուծվի։ Ամեն դեպքում, աղջկական/կանացի երջանկությունն առավել է ցանկացած հաջող աշխատանքից։
Մարինա, պետք է համաձայնվել, որ հանրային մարդկանց կյանքը շատ է հետաքրքրումմարդկանց: Ձեր երկրպագուներին հետաքրքրում է՝ Ձեր սիրտը գրավելու համար դեռեւս հույսեր ունե՞ն, թե ոչ:
Ժամանակն ու հանգամանքներն ինձ սովորեցրել են, որ անձնական կյանքը ամեն դեպքում պետք է մնա անձնական, նորության դեպքում երկրպագուներն անպայման կիմանան։

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է հաղորդավարուհի Մարինա Գրեգի հետ, ով վերջին շրջանում «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ վարում է «Առաջին ծրագիր» առավոտյան թողարկումը:

Մարինա, «Արմնույզ» հեռուստաընկերության նոր եթերաշրջանում Ձեզ վստահվեց այսհեռուստաընկերության կողմից մարդկանց բարի լույս ասել: Սա պատասխանատու,հաճելի, միաժամանակ դժվար գործ է: Կպատե՞ք, թե ինչպե՞ս է հաջողվում ամենառավոտ, երբ շատերը գուցե դեռ չեն հասցրել մեկ գավաթ սուրճ խմել, բայց դուքխնամված, գեղեցիկ ու բարձր տրամադրությամբ արդեն եթերում եք:

 Ճիշտ նշեցիք` հաջողվում է. շուտ արթնանալու հույսս հաջողության վրա է, որովհետև ես սիրում եմ երկար քնել, և հարազատներս գիտեն, որ առավոտյան 6-ին արթնանալն ինձ համար բարդ է, բայց հայտվում ես քո սիրած աշխատավայրում և մոռանում ես բոլոր դժվարությունները և շատ բարձր տրամադրությամբ ասում ես՝ Բարի լույս։

Կցանկանայի, որպեսզի պատմեիք նաեւ առհասարակ Ձեր աշխատանքային գործունեությունից, դուք այն հաղորդավարուհիներից եք, ով, այսպես ասած, մի գործովչի սահմանափակվում, էլ ինչո՞վ եք այս ընացքում զբաղված:

Իմ միտքը երբեք դադար չի վերցնում, շատերը գիտեն, որ ես նաև ստեղծագործում եմ, հուսով եմ ավելի լայն մասշտաբով այդ ամենը առաջիկայում ներկայացնելու հնարավորություն կունենամ։ Մի քանի պլաններ ևս, որոնք բուն իմ աշխատանքի հետ կապված չեն։

Մարինա, հետեւելով Ձեր աշխատանքային «էվոլյուցիային», կարելի է ենթադրել, որխիստ նպատակասլաց եք, Ձեր նման տեսակը ի ծնե՞ է, թե ինքներդ եք Ձեր մեջ զարգացրելայն:

 Կարծում եմ, առհասարակ, աշխատասեր մարդիկ նպատակասլաց են, դու չես կարող զբաղվել քո սիրած գործով և չցանկանալ առաջ գնալ ու ավելիին հասնել։ Պետք է ուղղակի գտնել այն, ինչն իսկապես քո հոգուն մոտ է, ոչ թե գնալ աշխատանքի ու գալ տուն` միայն ամսվա վերջում քարտի վրա թվեր տեսնելու համար։

Վերջերս Ձեր համարձակ ֆոտոշարքից հետո նշել էիք, որ մեր հասարակությունըդեռեւս պատրաստ չէ նման լուսանկարները առանց զարմանքի ընդունելու, ըստ Ձեզ,հիմա, երբ շատերս պնդում ենք, որ առավել ժամանակակից մտածողութուն ենք ձեռքբերել, դեռ շա՞տ ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի այլեւս չզարմանանք համարձակ լուսանկարներից:

 Նախ պետք է հասկանալ` ինչ ասել է ժամանակակից մտածողություն։ Շատերն այսօր ազատությունը շփոթում են այլասերվածության հետ։ Ես էլի այն կարծիքին եմ, որ իմ լուսանկարները էսթետիկ ու նուրբ են ստացվել և դրանցում վուլգարություն չկա, ուղղակի մարդկանց աշխարհընկալումը տարբեր է` մեկի համար բաց ոտքերն արդեն խոսում են աղջկա թեթև վարքագծի մասին, մյուսի համար երկար փեշը դեռ բարոյականության չափանիշ չէ, չես կարող ոչ մեկին պարտադրել քո կարծիքը։ Հուսով եմ, ժամանակի ընթացքում մարդիկ ուղղակի կկարողանան այդ առումով առողջ դատել։

Հարց, որը գործնականում հաջողության որոշակի սանդղակի հասած մարդկանցից շատերին է շփոթմունքի մեջ գցում՝ անձնական կյանք, թե կարիերա, կամ այլ կերպ ասած, դուք կարիերի՞ստ եք:

Դու տարիներ ես նվիրում քո աշխատանքին, էլ չեմ խոսում այն մասին, որ դրանից առաջ սովորում ես մասնագետ դառնալու համար, և հայտնվում է նա։ Կարծում եմ սխալ մոտեցում է առհասարակ մարդուն ընտրության առջև կանգնեցնելը` ես կամ աշխատանքը, պետք չէ համեմատվել աշխատանքի հետ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ ընտանիքն առավել է ամեն ինչից, և որևէ մեկը իր սերը չի փոխարինի ոչ մի գործով, ուղղակի պետք է երկուստեք ըմբռնում լինի,և ժամանակի ընթացքում այդ խնդիրը կլուծվի։ Ամեն դեպքում, աղջկական/կանացի երջանկությունն առավել է ցանկացած հաջող աշխատանքից։

Մարինա, պետք է համաձայնվել, որ հանրային մարդկանց կյանքը շատ է հետաքրքրում մարդկանց: Ձեր երկրպագուներին հետաքրքրում է՝ Ձեր սիրտը գրավելու համար նրանք դեռեւս հույսեր ունե՞ն, թե ոչ:

Ժամանակն ու հանգամանքներն ինձ սովորեցրել են, որ անձնական կյանքն ամեն դեպքում պետք է մնա անձնական, նորության դեպքում երկրպագուներն անպայման կիմանան։

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին