▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենամեծ երազանքս թոռնիկիս կողքին լինելն է. Նադեժդա Սարգսյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արդեն ներկայացրել ենք երգչուհի Էմմիի ծննդյան շնորհավորանքը` ուղղված իր մայրիկին` ՀՀ  մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի Նադեժդա Սարգսյանին, ով այսօր նշում է իր ծննդյան 61-րդ տարեդարձը: Այս առիթով Aysor.am-ը Նադեժդա Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս և ո՞ւմ հետ է անցկացնելու տոնական օրը:

«Այս տարի որոշել եմ ծննդյանս օրն անցկացնել տանը: Ճիշտ է՝ ցանկանում էի հանդարտ անցկացնել, սակայն առավոտյան ժամը 11-ին մեր քոլեջի ուսանողները եկան իմ տուն: Դա ինձ համար մեծ անակնկալ էր, շատ մեծ նվեր: Նաև եկան իմ ընկերները… Ամեն դեպքում, ես այսօր տանն եմ լինելու և որևէ հրավեր չեմ արել: Քանի որ նախորդ տարի՝ 60-ամյակիս կապակցությամբ Էմման մեծ, գեղեցիկ տոնակատարություն էր պատրաստել, այն էլ ինձանից գաղտնի, որոշեցի այս տարի խաղաղ միջավայրում անցկացնել օրս»,-նշել է երգչուհին:

Հոբելյարը կայքի հետ զրույցում ծիծաղելով ավելացրել է, որ համոզված է՝ դստրիկը նորից անակնկալ է պատրաստում, բայց թե ինչ՝ չգիտի.

«Ճիշտ է՝ նա հեռվում է, բայց դա կապ չունի, նա գիտի, թե ինչպես անակնկալ մատուցի: Երբ հարցրեց, թե ինչպես եմ անցկացնելու և ես ասացի, որ տանն եմ լինելու, չեմ ուզում որևէ տեղ գնալ, ասաց. «Լա՜վ մամա ջան»: Այդ լա՜վն արդեն շատ խորհրդավոր էր ու տողատակ ուներ»:

Ի դեպ, Էմմին մայրիկին առաջին շնորհավորողն է եղել ոչ միայն խոսքերով, այլև քաղցրավենիքով.

«Կեսգիշերին զանգահարել ու շնորհավորել է, անակնկալներ է արել օնլայն պատվերի միջոցով՝ իմ սիրած ուտեստները, մրգերն է ուղարկել, որոնք այստեղ չկան: Օրինակ՝ «голубика» (հապալաս) շատ եմ սիրում, բայց այստեղ չկա, իսկ նա ինձ համար ուղարկել է»:

Առաջին անգամն է, որ Նադեժդա Սարգսյանն իր ծննդյան օրը նշում է Էմմիից հեռու, ինչն էլ հավանաբար, դարձել է նրա համար առանձնանալու պատճառ.

«Թեև պետք է մեկնեի իր մոտ, սակայն առողջական վիճակս թույլ չտվեց ու այդ պատճառով այստեղ մնացի: Իհարկե, զգացողությունները շատ տարբեր են, երբ ինքը կողքիս է լինում, բոլորովին այլ տրամադրություն եմ ունենում: Իհարկե, նա աշխատեց հեռավորությունից անգամ այնպես անել, որ իր բացակայությունը չզգամ, գիշերվա 12-ին զանգահարեց ու իր սիրելի «Նադյուլիկին» շնորհավորեց: Ընդհանրապես, նա միշտ ինձ մինչև ժամը 24:00 արթուն էր պահում, որ կեսգիշերին շնորհավորի, նշենք: Բայց դե միևնույն է, ոչ Skype-ը, ոչ հեռախոսը չեն փոխարինի: Կարևորը՝ ինքը երջանիկ լինի, ես դրանից ավելի երջանիկ կլինեմ»:

Տիկին Նադեժդան ընդգծել է, որ երազանքներին, ծննդյան ցանկություններին այս տարի մի փոքր էգոիստաբար է մոտեցել.

«Ցանկանում եմ առողջ լինել, որ կարողանամ թոռնիկիս տեսնել, պահել, խնամել: Հիմա իմ ամենամեծ երազանքն այն է, որ թոռնիկիս կողքին լինեմ և կարողանամ այնպիսի երեխա դաստիարակել, ինչպիսին, իհարկե, իմ Էմմին է»:


 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին