▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակները փոխվել են, պետք է մտածողությունն էլ փոխվի. Արեն Բայադյան

Life.panorama.am- ը գրում է.

Վերջին տարիներին հայկական արտադրության շատ տեսահոլովակներում ռեժիսորի անվան տակ կարելի է հանդիպել Արեն Բայադյան անուն-ազգանունը. սովորաբար այդ տեսահոլովակները աչքի են ընկնում որպես որակյալ աշխատանքներ: Նրա պրոֆեսիոնալիզմի գաղտնիքի, առաջիկա պլանների, սկզբունքների, միջազգային շուկա մուտք գործելու եւ այլ թեմաների մասին Life.panorama.am-ը այսօր զրուցել է ռեժիսոր Արեն Բայադյանի հետ:

-Արեն, վերջին տարիներին կարծես թե մեր ամենապահանջված ռեժիսորների շարքում ամենաբարձր հորիզոնականներում եք գտնվում: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք հասել այս սանդղակին, երբ երգիչ-երգչուհիներից շատերը իրենց աշխատանքը վստահում են հենց Ձեզ:

- Առաջինը՝ ես սիրում եմ իմ աշխատանքը, երկրորդը՝ ես շատ մտագոհ եմ վերաբերվում իմ յուրաքանչյուր գործին, որովհետեւ ինչքան էլ այդ տեսահոլովակները համարվում են այս կամ այն երգչինը, միեւնույն է, դրանք նաեւ իմն են՝ իմ աշխատանքները, ուստի փորձում եմ ամեն բան անել, որպեսզի դրանք լինեն որակյալ, հետաքրքիր եւ սիրված հանդիսատեսի կողմից: Բացի սա, ես փորձում եմ ավելի բարձրացնել մեր հայկական արտադրության տեսահոլովակների որակը, որպեսզի այն ներկայանալի լինի նաեւ այլ երկրներում, որի արդյունքում, երբ մեր արտիստները, եթե որոշեն իրենց տեսահոլովակները ներկայացնեն արտերկրում, դրանք ոչ մի կերպ չզիջեն միջազգային շուկայում առկա տեսահոլովակներին:

-Հետաքրքիր է՝ ունե՞ք հատուկ սկզբունքներ, ըստ որոնց ընտրում եք ում հետ աշխատել եւ ում մերժել:

-Նման սկզբունքներ չունեմ, կարող եմ չհամագործակցել այն դեպքում, երբ մեր հետաքրքրությունների տարբերությունը կարող է ազդել որակի վրա: Ընդ որում նկատեմ, որ ես ուղիղ իմաստով չեմ մերժում, այլ փորձում եմ բացատրել, որ այս կամ այն պարագայում կարող է տուժել տեսահոլովակի որակը, եւ եթե համաձայանության չենք գալիս, որոշում ենք, որ գուցե այդ անգամ չարժե միասին համագործակցել: Ամեն երգիչ-երգչուհի իր տեսահոլովակի համար ունի իր պատկերացումները, իսկ ես աշխատանքի եւ փորձի բերումով կարող եմ ավելի շուտ կանխատեսել, թե օրինակ ինչպես կաշխատեն նրանց պատկերացումները, երբ իրականություն դառնան դրանք: Դրա համար իմ տեսահոլովակների համար տարվող աշխատանքների 90 տոկոսը արտիստները թողնում են իմ հայացողությանը, ես եմ դրանց համար մտահղացումներ ունենում:


-Երգը,  որի հիման վրա տեսահոլովակ եք նկարահանում, Ձեզ համար նշանակություն ունի՞:

- Երգի մասին ես չեմ կարող որեւէ բան ասել, որովհետեւ դա իմ բնագավառը չէ: Սխալ է ասել, որ ես միայն լավ երաժշտության հիման վրա եմ տեսահոլովակ նկարահանում, որովհետեւ երգի ընտրությունը երգահանի, գործիքավորողի եւ երգչի խնդիրն է եւ ոչ իմը:

-Իսկ ռեժիսորին մտահղացումներ ունենալու համար երգը չի՞ կարող ոգեշնչել:

- Իհարկե, երգեր կան, որոնք ոգեշնչում են, երգեր կան, որոնք չեն ոգեշնչում, երգեր էլ կան, որոնք իրենցից կոմերցիա են հետապնդում եւ տեսահոլովակն էլ այդ կոմերցիան էլ ավելացնում է: Այսինքն՝ չես կարող բոլոր նկարահանած տեսահոլովակների երգերից ոգեշնչվել:

-Արեն, այսօր շատերը պնդում են, թե տեսահոլովակ եւ անգամ ֆիլմ կարող ես նկարահանել թեկուզ հեռախոսով եւ միայն լավ միտքը բավարար է: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը:

- Միգուցե Եվրոպան կարողանա հեռախոսով շատ լավ ֆիլմ նկարահանել, բայց այստեղ դա հազիվ թե հնարավոր է: Ամեն դեպքում, կարծում եմ, որ յուրաքանչյուր լավ աշխատանքի համար լավ ներդրումներ են հարկավոր, բայց ներդրումներն էլ ճիշտ պետք է օգտագործել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին