Արեն Բայադյանը զայրացավ ու զարմացավ, երբ իրեն աղանդավոր անվանեցին: Ռեժիսորը խոստովանում է՝ «Կյանքի խոսք»-ը չէ, որ օգնում է իրեն՝ տեսահոլովակների շատ պատվերներ ստանալուն. գուցե ուղղակի մոդայիկ է դարձել Բայադյանի մոտ հոլովակ նկարահանելը: Եթե առաջ ամիսը 4 հոլովակ էր նկարահանում, հիմա փորձում է ամիսը գոնե մեկը նկարահանել, որ որակը պահի: Ունենալով բազմաթիվ հոլովակներ, որոնք նաև պոպուլյար են՝ Արենը ոչ մի անգամ չի ստացել լավագույն տեսահոլովակի կամ ռեժիսորի մրցանակը, քանի որ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը հիմնականում գործում է խնամի-ծանոթ- բարեկամ սկզբունքը:
Հաղորդումը վարում են Աելիտա Չիլինգարյանն ու Սոնա Աբրահամյանը:
Asekose.am/TV