▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոֆին, Անահիտը, Արամեն և այլ հայտնիներ` «Մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար» համերգին

Blognews.am-ը գրում է, որ երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է «Մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար» բարեգործական համերգը, որի մասնակիցների նպատակն էր որոշ չափով օգնել իրենց ընկերոջը, իսկ մտահղացումը Խաչիկ Եղոյանինն էր: Չնայած մինչև համերգը գաղտնի էր պահվում այն մարդու անունը, ում օգնելու համար կազմակերպվել էր համերգը, բայց երեկոյի հանդիսավարներից Վահագն Գրիգորյանը և Արմուշը բացեցին փակագծերը և ասացին, որ ամբողջ հասույթը տրամադրելու են ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի բուժմանը:

Համերգի հանդիսավարներն են եղել Վիտամինցի Արմուշը, «32 ատամի» Վահագն Գրիգորյանը, Ռաֆայել Երանոսյանը և Անդրանիկ Հարությունյանը: Ամեն ինչ լավ էր ընթանում, բայց երբ անսպասելիորեն հայտնվել է հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը, նա ստիպված է եղել ընտրել, թե տղաներից ում հետ պետք է վարի երեկոն։ Ընտրությունը կատարվել է հետևյալ հերթականությամբ. սկզբում՝ Անդոն, հետո՝ Ռաֆոն, ապա՝ Արմուշը, վերջում՝ Վահագնը:

Համերգի բացումն արել է Նարեկ Բավեյանն «A-ERA» պարային համույթի հետ միասին: Նարեկը և Սուրեն Թադևոսյանը վաղեմի ընկերներ են, Նարեկի «Քո հոգին» տեսահոլովակի ռեժիսորը հենց Սուրենն է: Երեկոյի ընթացքում երգել է նաև Հասմիկ Կարապետյանը, ով նշել է, թե ինչքան էր կարոտել իր հանդիսատեսին և բեմը, նա չի բացառել, որ շատ շուտով կուրախացնի իր երկրպագուներին նոր երգերով, այնուհետև ելույթ են ունեցել Մարտին Մկրտչյանը, Սիլվա Հակոբյանը, Արամեն, Արսեն Գրիգորյանը, Քրիստինե Պեպելյանը, Սոֆի Մխեյանն էլ ուրախացրել է բոլորին իր նոր գունավոր երգով և նշել, որ իր «Օրը և ներկան» տեսահոլովակի ռեժիսորը նույնպես Սուրենն էր, իսկ տեսահոլովակը ժամանակին նրան մեծ հաջողություն է բերել։ Բեմում հանդես են եկել նաև Սոնա Շահգելդյանը, Աննա Խաչատրյանը, Անգելինա Գասպարյանը, Անահիտ Սիմոնյանը, Մրոն, Նարեկը «Մեծ Հայք»-ից, Գոհար Հովհաննիսյանը,Հայկ Դուրգարյանը, Ռուբեն Սասունցին, Հայկոն, ով հորդորել է շատ սիրել իրար և շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին, որ միացել են նախաձեռնությանը: Անակնկալ էր նաև երեկոյի ընթացքում դուդուկահար Կամո Սեյրանյանի և «A-ERA» խմբի ելույթը, բացի նրանց հիմնական երաժշտությունից՝ նրանք նաև փոքրիկ իմպրովիզ են արել, ինչը հանդիսատեսին չափազանց դուր է եկել:

Աղբյուրը՝ Blognews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին