▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ բացառում, որ սկզբում կլինեն կիքսեր. Շուշան Երիցյան

Aysor.am-ը գրում է. Արդեն մի քանի օր է՝ Շուշան Երիցյանն իր ուժերը փորձում է նաև հաղորդավարական ասպարեզում: Մոդել-դերասանուհին յուրաքանչյուր աշխատանքային օր 2 ժամ տևողությամբ ուղիղ եթերում է լինում: 

«UsArmenia-ի՝ «Համահայկական առավոտ» հաղորդման շրջանակներում իմ գործընկեր Ռաֆայել Մնացականյանի հետ  ուղիղ  եթերում ենք լինում առավոտյան ժամը 10-ից: Հայաստանում դեռևս որևէ հեռուստաընկերությամբ հաղորդումը եթեր չի գնում, բայց այն տեղադրվում է իմ պաշտոնական կայքում և հասանելի դառնում ամբողջ համացանցում: Հաղորդման նպատակը Գլենդել-Երևան հեռուստակամուրջ ստեղծելն է: Ունենում ենք սիրված, ճանաչված ու հետաքրքիր հյուրեր, զրուցում տարբեր թեմաներից»,- կայքիի հետ զրույցում մանրամասնել է նա: Շուշան Երիցյանըչի ժխտել, որ դժվար է ուղիղ եթերում հանդես գալը, սակայն հուսով է, որ ակընդիրները գոնե սկզբնական շրջանում ներողամիտ կգտնվեն.

«Որպես հաղորդավարուհի՝ սա իմ առաջին փորձն է, այն էլ ուղիղ եթերում: Կխաբեմ, եթե ասեմ, որ դժվարություն բացարձակ չեմ ունենում: Շատ պատասխանատու աշխատանք է: Չեմ բացառում, որ սկզբում կլինեն կիքսեր, որոնք չանելով՝ երբեք չես զգա այդ դժվարությունն ու չես դառնա ավելի պրոֆեսիոնալ»,-անկեղծացել է Շուշանը:

Մոդել-դերասանուհին նշել է, որ նոր զբաղվածությունը բոլորովին չի նշանակում, որ ֆիլմերում և այլ նախագծերում այլևս հանդես չի գա.

«Ավելին, այժմ սպասվում է ավելի բուռն գործունեություն: Ինձ համար դերասանի մասնագիտությունն առաջնային է մնում»:

Հեռուստատեսությունը շատերին գրավում է նրանով, որ ճանաչելիություն է բերում: Մեր այն հարցին, թե արդյոք մոդելի՝ այս աշխարհով տարվելը նման դրդապատճառ ուներ՝ Շուշանը պատասխանել է.

«Ոչ, ես մտա այս աշխարհ, քանի որ ինձ հոգեհարազատ էր ու իմն էր: Ինձ համար երկրորդական դարձան հեռուստաաշխարհի և՛ բացասական, և՛ դրական կողմերը»:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին