▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ երգ է ներկայացնելու Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ»-ում. նոր մանրամասներ

Օրերս երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով ներկայացնելու է Հայաստանը «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում, հարցազրույց է տվել Eurovision.de կայքին, որի ժամանակ մասնավորապես նշել է.

«Իսկապես շատ էի ուրախացել, երբ տեղեկացրեցին, որ հաջորդ տարի Հայաստանը ես եմ ներկայացնելու «Եվրատեսիլ»-ում: Այս մրցույթը մեծ հեղինակություն է վայելում Հայաստանում: Աշխարհասփյուռ հայերն, անգամ ԱՄՆ-ից, դիտում են այն: Բազմաթիվ երգեր եմ ստացել, նաև համագործակցել մի շարք պրոդյուսերների հետ: Նոյեմբերի 13-ին կատարելու ենք ընտրությունը: Երգն անգլերեն է, այն ռիթմիկ է լինելու: Բալլադ չի լինելու: Մարդիկ պոզիտիվ կատարում են ակնկալում: Ցանկանում եմ ունենալ ելույթ, որն ազդեցություն կունենա մարդկանց վրա: Դա ինձ համար ավելի կարևոր է, քան հաղթանակը,- ասել է Իվետան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին