▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գումարը հավաքվել է. Ջուլիա Սաղաթելյանին այս պահին վիրահատում են

Այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնում տեղի է ունենում դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանի վիրահատությունը: Asekose.am-ի հետ զրույցում Ջուլիայի մայրը՝ տիկին Լաուրան ասաց, որ բարդ վիրահատությունն սկսվել է ժամեր առաջ, սակայն դեռ չի ավարտվել:

Տիկին Լաուրան նաև շնորհակալություն հայտնեց մարդկանց, ովքեր օգնեցին և անհրաժեշտ գումարը տրամադրեցին Ջուլիայի ապաքինման համար:

Հիշեցնենք, որ դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանն այս տարվա հոկտեմբերի 27-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վնասել էր 8-րդ ողը և ուներ ոտքի կոտրվածք: Վիրահատության համար անհրաժեշտ էր 6.000 դոլար, սակայն դերասանուհու ընտանիքը չուներ հնարավորություն՝ հոգալու ծախսերը:

Հավելենք, որ եթե վիրահատությունը չկատարվեր, դերասանուհին հնարավոր էր այլևս չքայլել:

Asekose.am-ը դերասանուհուն առողջություն և շուտափույթ ապաքինում է ցանկանում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին