Blognews.am-ը գրում է. Երգիչ Մարտ Բաբայանը շուտով կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որի հերոսուհին դերասանուհի Շուշաննա Թովմասյանն է։ “Ты любовь моя” կոչվող երգի երաժշտության հեղինակը Մարտն է, խոսքերը գրել է Աննա Գալկինան, տեսահոլովակի ռեժիսորը Ժոռ Մելոյանն է։ Մարտը տրամադրել է տեսահոլովակի դեռևս չհրապարակված լուսնկարները։ Նա և Շուշաննան մանրամասներ են պատմել համատեղ աշխատանքից։
Զրույցում Շուշաննան ասաց, որ երգը գեղեցիկ սիրո խոստովանություն է սիրելիին։ «Ինձ համար կերպարային հետաքրքիր լուծում է գտել ռեժիսոր Ժոռ Մելոյանը։ Թե ինչ լուծում է տրվել, կտեսնեք տեսահոլովակում»,- ասաց Շոիշաննան ու հավելեց, որ տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են Երևանում, Սևանում և Եղվարդում։
Մարտն էլ նշեց, որ տեսահոլովակը սիրային փոքրիկ պատմություն է ներկայացնում։ «Որպես հերոսուհի ընտրեցինք Շուշաննային, որովհետև նա շատ գեղեցիկ և տաղանդավոր դերասանուհի է»,- ասաց երգիչը։
Շուշաննան և Մարտը սիրող զույգի են մարմնավորում, սակայն դերասանուհին չպատասխանեց հարցին՝ տեսահոլովակում մտերմիկ տեսարաններ կլինե՞ն, թե՝ ոչ. «Այդ հարցի պատասխանը կիմանաք, երբ դիտեք տեսահոլովակը։) Կարծում եմ՝ յուրօրինակ տեսահոլովակ է ստացվել»։
«Դժվար ապրուստ» հեռուստասերիալի սաունդթրեքներից բացի այլ տեսահոլովակներում Շուշաննան մինչ այս չէր նկարահանվել։ Նա նշեց, որ տեսահոլովակում նկարահանվելու առաջարկն ընդունելիս հաշվի է առել երգն ու երգչին։ «Ինձ համար առաջին հերթին կարևոր է երգը։ Ես պետք է այն սիրեմ և ցանկանամ լսել։ Այնուհետև կարևոր է, թե ով է կատարում երգը։ Մնացածը կարելի է համաձայնեցնել տեսահոլովակի ռեժիսորի հետ»,- ասաց նա։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում