▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է խոստովանեմ, որ անչափ կարոտել էի. Արևիկ Ալավերդյան

 

Life.panorama.am-ը գրում է.  Երեկ «THéatre Jean Arp» դահլիճում Քրիստինե Պեպելյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Մարիտին Մկրտչյանը, Միհրան Ծառուկյանն ու Գևորգ Մարտիրոսյանը համերգով հանդես են եկել ֆրանսահայ հանդիսատեսի համար, որի հյուրն է եղել Փարիզում ապրող երգչուհի Արևիկ Ալավերդյանը: Կայքի  հետ զրույցում Արևիկ Ալավերդյանը պատմել է, որ երեկ իսկապես տոն է եղել ֆրանսիայում ապրող հայերի համար.

«Համերգի կազմակերպիչներն էին «Anna Karolina Production»-ը եւ «Copea» կազմակերպությունը: Պետք է ասեմ, որ հրաշալի համերգային երեկո ունեցանք, որը վարում էր Արմեն Պետրոսյանը՝ մեր շատ սիրելի Մենչը, իսկ մասնակցում էին Քրիստինե Պեպելյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Մարիտին Մկրտչյանը, Միհրան Ծառուկյանն ու Գեւորգ Մարտիրոսյանը: Շատ ուրախ եմ, որ ինձ էլ առաջարկեցին որպես հյուր միանալ նրանց: Չնայած Փարիզում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսը իսկապես չափազանց ջերմ էր, իսկ նրանց ջերմությունն էլ մեզ՝ կատարողներիս, ավելի էր ոգեւորում»,- պատմեց երգչուհին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին