▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևիկ Ալավերդյանն ամուսնու հետ Իտալիայում վայելել է երկրորդ մեղրամիսը

Life.panorama.am-ը գրում է, որ երգչուհի Արևիկ Ալավերդյանն ամուսնու հետ Իտալիայում վայելել է երկրորդ մեղրամիսը: Արևիկը պատմել է, որ ինքն ու ամուսինն Իտալիայից բոլորովին վերջերս են վերադարձել Փարիզ. զույգը որոշել էր հանգիստը համատեղել երկրորդ մեղրամսի հետ՝ Իտալիա մեկնելով իրենց ամուսնության երեք ամյակի հենց հաջորդ օրը.

«Իսկապես հրաշալի հանգիստ ունեցանք: Միշտ երազում էի Հռոմ այցելել, ուստի փորձեցինք գնալ իմ երազանքի հետևից, այնուհետև հանգիստը շարունակել ծովային հատվածում»,- պատմել է երգչուհին ու հավելել.

«Իհարկե, շատ տպավորված եմ մեր հանգիստով, բայց նաև պետք է անկեղծ գտնվեմ և ասեմ, որ Հռոմում շատ շոգ էր, ինչն էլ խանգարեց ամբողջությամբ վայելել քաղաքի գեղեցկությունը, բայց այն ամենը, ինչը չհասցրեցինք տեսնել, անպայման կլրացնենք մոտ ապագայում»:

Ամուսիններն ամառային հանգիստը վայելել են իրենց ընկերների ուղղեկցությամբ.

«Անցյալ տարի ես և ամուսինս մեկնել էինք Իտալիա մեր շատ սիրելի ընկերների հարսանեկան միջոցառմանը մասնակցելու համար, ովքեր Հռոմում են ապրում, նրանց հետ էլ հենց այս տարի վայելեցինք Իտալիան»,- նշել է Արևիկ Ալավերդյանը:


Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին