▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուշեր... Կամո Սեյրանյանի նոր տեսահոլովակի անոնսը` մահացած ընկերոջ հիշատակին

 

 

 

 

 

Համացանցում  հայտնվել է Կամո Սեյրանյանի «Հուշեր» տեսահոլովակի անոնսը: Այն նկարահանված է իրական պատմության հիման վրա: Երաժիշտը նոր տեսահոլովակը նվիրել է իր մտերիմ ընկերոջ հիշատակին:

-Կամո ընկերասիրությո՞ւնը դրդեց նկարահանել նոր տեսահոլովակը:

-Երևի թե,  այո: Ամեն մեկս աշխարհ է գալիս մի առաքելությամբ:  Լավ, թե վատ ապրում ենք մեր օրերն ու հրաժեշտ տալիս երկրային կյանքին: Նոր տեսահոլովակս, որ կոչվում է «Հուշեր», նվիրված է ընկերոջս, ով հասարակությանը պիտանի անհատ էր, ընտանիքին նվիրված անձնավորություն. Բարեբախտաբար, նրա ժառանգները պահում են իր օջախի բարի ավանդույթները:

-Ո՞վ է երաժշտության հեղինակը:

-Երաժշտության հեղինակն Արմեն Ալեքսանյանն է, գործիքավորումն արված է սիմֆոնիկ նվագախմբի համար` Կարեն Անանյանի կողմից,  նվագակցել են շեփորահար մեքսիկացի Ռամոն Ֆլորենսը, հարվածային գործիքն ապահովել է Արչի Պենան: Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է; Մի քանի օրից տեսահոլովակը հասանելի կլինի համացանցում:

Հեղինակ` Լ. Արշակյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին