▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ինձ անգամ թույլ չեմ տալիս խոսել մեծ թվերի մասին. Կամո Սեյրանյան

Life.panorama.am-ը գրում է,որ այսօրվա զրուցակիցն է դուդուկահար Կամո Սեյրանյանը:

-Կամո դուք այն արտիստներից եք, ով մշտապես աշխատում է, նոր եւ բացառիկ համագործակցություններ  է ունենում արտերկրյա տարբեր երաժիշտների հետ, բայց միշտ չէ, որ դրանց մասին լուսաբանվում է: Հետաքրքիր է՝ այս պահին ինչո՞վ եք զբաղված:

-Այս պահին ամառային արձակուրդների մեջ եմ, բայց վերջին կարեւոր իրադարձություններից ինձ համար հատկանշականը մայիսի 3-ին մեր՝ «Forbidden saints» խմբի համերգն էր, որը կայացավ Լոս  Անջելեսի «Nokia» թատրոնում: Այս պահին էլ մեր պրոդյուսերները շարունակում են զբաղվել, նոր համագործակցություններով, որպեսզի «Forbidden saints» խումբը անընդհատ գործի, այս պահի դրությամբ նպատականեր կան, որ աշնանը Միացյալ նահանգներում համերգներ ունենանք: Նաեւ հունիսի 1-ին Փաիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցույթամբ տեղի ունեացավ համերգ երիտասարդական սինֆոնիկ օրկեստրի հետ միասին, որտեղ նոր գործքիավորմամբ նվագեցի Կոմիտասի «Կռունկ»-ը: Հունիսի 26-28 Բեյրութում էի, որտեղ մասնակցեցի Համահայկական խաղերի մեկնարկի ջահավառման արարողությանը, հանդես եկա Կիլիկիո թեմում, նաեւ հանդես եկա հայաշատ Անճար գյուղում:

-Դուք շատ հաճախ են արտերկրում լինում, Ձեզ համար ի՞նչ տարբերություններ եք առանձնացրել հայ եւ սփյուռքահայ հանդիսատեսի միջեւ:

-   Իմ հանդիսատեսը միշտ շատ բուռն է դիմավորում ինձ. չգիտեմ էլ դա ինձնից է, թե գործիքից: Պետք է ասեմ, որ ես տարբերություն եմ զգում անգամ այստեղ՝ Հայաստանի ներսում, դուդուկը ամեն մարզի բնակիչ տարբեր կերպ է ընկալում: Օրինակ գյումրեցիների նման դուդուկից հասկացող աշխարհում չկա, այնտեղ մեծից փոքր գիտեն այս գործիքի արժեքը, նրանք առանձահատուկ հարգանք ունեն այդ գործիքի նկատամամբ, ընդհանրապես Գյումրին ինձ համար Հայաստանի մշակույթի դարբնոցն է: Նաեւ Գավառի կողմի ժողովուրդն է շատ սիրում դուդուկը, իհարկե, վայրեր էլ կան, որ այնքան էլ լավ չեն հասկանում դուդուկից, չգիտեմ, գուցե այդ մարզը լավ վարպետ չի ունեցել դրանից է: Մեր մայրաքաղաքում թեկուզ սովետական ժամանակաշրջանում մարդիկ ավելի շատ տեղ են տվել էստրադային երաժշտությանը, բայց մարզերի բնակիչները ժողովրդական գործիքներին են առավել նախըտրությունը տվել եւ տալիս: Ինչ վերաբերվում է արտերկրում ապրող մեր հայրենակիցների ընկալմանը դուդուկին, պետք է նկատեմ, որ այսօրվա սփյուռաքահայ սերունդի մեջ մի փոքր վտանգ կա, քանի որ այնտեղ ապրող հայ երիտասարդության 50 տոկոսը այնքան էլ չի հասկանում այս երաժշտության արժեքը եւ չգիտեմ ինչու՝ մտածում են, որ այն տխուր, լացացնող գործիք է, երբ ես կարող եմ Իսահակյանի «Սիրեցի յարս տարան» ստեղծագործությունը նվագել, այնտեղ երիտասարդության 50 տոկոսը կարող է ասել՝«Վայ, մի ուրախ բան էլի նվագի»: Միաժամանակ սփյուռքում ապրող ավագ սերունդը դուդուկի համար կոպիտ ասած «մեռնում են», հենց լսում են առաջին ելեւէջները, արդեն աչքները թրջում են, մտքով գնում են իրենց պապերի երկիր, մտքով գալիս են Հայաստան:

-Իսկ դուդուկի ընկալման հարցում ի՞նչ տարբերություններ կան հայ եւ արտերկյա հանդիսատեսի միջեւ:

-   Այսօր ողջ աշխարհն է դուդուկը ճանաչում, այն շատ տարածված եւ հայտնի գործիք է, բայց բնականաբար հայի նման ոչ մեկ դուդուկը չի հասկանա, հայը ամեն նոտայի հետ է ապրում: Ես գրեթե ողջ աշխարհում դուդուկը հնչեցրել եմ, բոլորն էլ լավ են ընդունել, նրանց բոլորի կարծիքի մեջ կա մեկ ընդհանրություն. ասում են՝ դուդուկը կախարդական գործիք է, այն միակ գործիքն է, որ կարողանում է մարդու հոգին քանդուքարափ անել:

-Այսօր, երբ այստեղ ապրող մեր հայ երիտասարդությունը գնալով «եվրոպականացվում» է, ի՞նչ եք կարծում՝ վտանգ կա, որ նրանք հեռանում են ազգային ժողովրդական երաժշտությունից:

-  Վտանգ կլինի այն դեպքում, երբ մենք էլ ժամանակին համընթաց չքայլենք: Այսինքն՝ նույն այդ երիտասարդներին, ում ականջին արդեն նստած է էլեկտրոնային երաժշտությունը, պետք է փորձել ժամանակակից կերպով քո գործիքավերումները կատարել եւ նույն կերպով մատուցել, որ գոնե նույն դուդուկը նման գործիքավորմամբ սիրեն: Եթե այսօր երիտասարդությանը մատուցես 20-30 տարի առաջ ակտուալ եւ ավանդական դուդուկի դան եւ դհոլ միայն, ապա, բնականաբար, երիտասարդությունը քեզ չի լսի եւ չի էլ հասկանա:

-Բայց այդ դեպքում մոդեռնացված դուդուկը չի՞ հեռանա իր արմատներից:

-  Դրա համար ձեւ կա, համենայնդեպս, ես գտել եմ այդ բանալին եւ արդեն 8 տար է քրտնաջան աշխատում եմ: Ես ձայնագրություններ ունեմ թե սինֆոնիկ օրկեստրի, թե ջազային բենդի, թե ժողովրդական գործիքների հետ, այսինքն՝ չեմ կարծում, որ մի ուղիով անընդհատ պետք է գնաս:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին