▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ կանանց հարցում հաջողակ ես, խճճվում ես ու չես հասկանում` ինչ է կատարվում. Աշոտ Տեր-Մաթևոսյան

 

Armlur.am-ը գրում է. Դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, ով այժմ նկարահանվում է «Ուրիշի հոգին», «Սահմանին» սերիալներում, անկեղծ զրույց է ունեցել: Նա պատմել է, որ «ճիշտ տղայի» մարմնավորելուց մի փոքր հոգնել է եւ կուզենար խաղալ բացասական կերպարներ: Աշոտը խոսել է նաեւ կանանց հարցում հաջողակ լինելու թեմայի շուրջ` խոստովանելով, որ դա հարաբերական հաջողություն է, որն ունի նաեւ իր բացասական կողմերը:

-Աշո՛տ, որքանով տեղյակ ենք` չեք ծառայել հայոց բանակում: Այդ հանգամանքը չի՞ դժվարացնում Ձեր աշխատանքը «Սահմանին» սերիալում:

-Բանակում չեմ ծառայել, բայց երեւի շատ ծառայածներից ավելին գիտեմ եւ ավելին կարող եմ անել: Այս սերիալում ներկայանալու համար, բացի տեխնիկական հարցերին տիրապետելուց, անհրաժեշտ է նաեւ հոգեւոր պատրաստվածություն, ինչը ես ունեմ: Առհասարակ, բանակային կյանքի նկատմամբ հետաքրքրություն միշտ ունեմ, հաճախ քիթս խոթում եմ ռազմական գործերի մեջ: Նկարահանումների ժամանակ, իհարկե, ամեն րոպե հանդիպում ենք խոչընդոտների. բանակի կյանք է նկարագրվում, ու դու հասկանում ես ոչ միայն սահմանին կանգնած զինվորի ծառայության բարդությունը, այլեւ մեր հատուկ ծառայությունների տղաների, հետախույզների, հակադիվերսիոն հատուկ խմբերի անդամների ծառայության դժվարության աստիճանը:

-Առհասարակ, Դուք հեռուստասերիալներում մշտապես գլխավոր դերերում եք, «կինոյի սրտակեր տղա» լինելուց չե՞ք հոգնել:

  -Իհարկե, կրկնությունը միշտ էլ հոգնեցնող է. ես կուզենայի, օրինակ, բացասական դերեր խաղալ: Սրտակերի, հերոսի, շատ ճիշտ տղայի կերպարը, այո, հոգնեցնող է: Ես փորձում եմ հնարավորինս տարբեր որակներ դնել իմ ամեն հերոսի մեջ, բայց ինձ համար հետաքրքիր կլինի ավելի բազմաշերտ կերպարներ մարմնավորել: Իսկ այդ դրական դերերի միջոցով անելու շատ բան չկա: Պարզապես մեզ մոտ սերիալների շուկան այնքան զարգացած չէ, որ ռեժիսորները ռիսկի դիմեն: Իրենց առջեւ կա կոնկրետ բյուջե, սցենար, կան դերասաններ, նրանք դրանցից շեղվելու իրավունք չունեն, ինչը հասկանալի է:

-Միաժամանակ մի քանի սերիալում եք նկարահանվում, զբաղված եք թատրոնում: Հագեցած առօրյան, կարծես, կլանել է բոլորիս: Մեր դարի խնդիրներից մեկն իրար համար ժամանակ չունենալն է: Բայց բանը հասել է նրան, որ մենք ժամանակ չունենք անգամ ինքներս մեզ համար: Դուք Ձեզ հետ մենակ մնալու պահը գտնո՞ւմ եք:

-Ես մի քիչ հակված եմ մենակյաց կյանքին, երբ պետք է լինում, կարողանում եմ մենակ մնալ, եւ ոչ ոք չի կարող մտնել այդ անձնական շրջանակի մեջ: Կողքից քո կյանքի մասին տեղեկացված լինելու մարդկանց ցանկությունն, իհարկե, շատ մեծ է: Բայց այստեղ կա թույլ տալ-չտալու հարց: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին