Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 12-ին Քիմ Քարդաշյանը որդի է ունեցել: Հայազգի հեռուստաաստղը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար տեղադրել, որի միջոցով հայտնում է, որ նորածնին Սեյնթ (Saint) են անվանակոչել, ինչը թարգմանաբար «սուրբ» է նշանակում: Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Քիմը որդուն ի պատիվ հանգուցյալ հոր` Ռոբերտ է անվանակոչելու:
Հիշեցնենք, որ նորածինը զույգի երկրորդ երեխան է. Քիմը և Քանյեն մեծացնում են իրենց 2-ամյա դստերը` Նորթին: