Արդեն տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 12-ին լույս աշխարհ է եկել ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ու ռեփեր Քանյե Ուեսթի որդին:
Սակայն նրանց դուստրը՝ 2 տարեկան Նորթը, արդեն խանդում է փոքրիկ եղբորը ծնողների հանդեպ։Նա ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչու է մայրիկը եղբոր սենյակում ավելի շատ ժամանակ անցկացնում, քան իր։
«Նորթը կամակորությունն է անում, բարկանում է ծնողների վրա ու նույնիսկ չի էլ ցանկանում նայել փոքրիկ եղբոր դեմքին, Քիմը, Քանյեն ու անգամ տատիկը՝ Քրիս Ջեները, ամեն ինչ անում են, որ Նորթն իրեն վատ չզգա, բայց ամեն ինչ իզուր է»,- պատմել է ընտանիքի մտերիմներից մեկը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր տեղադրել, որի միջոցով հայտնում էր, որ նորածնին Սեյնթ (Saint) են անվանակոչել, ինչը թարգմանաբար «սուրբ» է նշանակում:
Կարդացեք նաև՝ Քանյե Ուեսթը որդու ծննդյան կապակցությամբ Քիմ Քարդաշյանին ադամանդե մանյակ ու ապարանջան է նվիրել