▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վայելում եմ սրտիս տակ օր օրի մեծացող հրաշքի ներկայությունը. Մերի Ներսիսյանը կրկին կմայրանա

Life.panorama.am-ը գրում է. «Մայրիկների ակումբ» հաղորդաշարի վարող Մերի Ներսիսյանի համար 2016-ը հիշարժան է լինելու, քանի որ գալիք տարում կծնվի Մերիի և Գոռի երկրորդ բալիկը:

«Մենք սպասում ենք մեր երկրորդ երջանկությանը: Այժմ գտնվում եմ հղիության 3-րդ ամսում, Փառք Աստծո, դեռևս հղիությունս բարեհաջող է ընթանում, այնպես որ վայելում եմ սրտիս տակ օր օրի մեծացող հրաշքի ներկայությունը»,- մեզ հետ զրույցում պատմել է Մերին:

Երջանիկ մայրիկն արդեն գիտի նաև բալիկի սեռը.

«Կրկին աղջիկ ենք ունենալու, ինչն ուղղակի կրկնապատկել է մեր երջանկությունը: Հենց այդպես էլ պլանավորել էինք, որ սկզբում կունենանք երեք աղջիկ, այնուհետև կմտածենք որդու մասին: Ես շատ ուրախ եմ, որ ամուսինս՝ Գոռն էլ, շատ հայ տղամարդկանց նման չի մտածում որդի ունենալու մասին, այլ ինքն էլ իմ նման ցանկանում է երեք աղջիկ ունենալ, այնուհետեւ մտածել որդի ունենալու մասին: Հուսամ, մեր երազանքը կկատարվի, մեր երկրորդ աղջիկը բարեհաջող լույս աշխարհ կգա, իսկ նրանից հետո կմտածենք երրորդ դստեր մասին,- նշել է հաղորդավարուհին ու ավելացրել,- երբ երեխայի մասին ենք խոսում, մեզ համար մի բանն է միայն կարեւորվում, որ անկախ սեռից առողջ երեխա ծնվի, մնացածը շատ երկրորդական է, բալիկի առողջ լինելը գերագույն արժեքն է իմ ու Գոռի համար»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին