▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդեն 12 տարի է` սպասում եմ այս տարվան. Մարիամ Ադամյան

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Մարիամ Ադամյանը, ում համար 2015-ը բավականին հաջող տարի էր, մեծ սպասելիքներ ունի նաեւ 2016-ից: Իր խոսքերով Կապիկի տարվան Մարիամը սպասել է շուրջ 12 տարի.

«Ես ծնվել եմ Կապիկի տարում, ուստի նրա հետ «հանդիպմանը» շատ էի սպասում: Իհարկե, չեմ կարող չնշել, որ 2015թ-ը ինձ համար իսկապես լավ տարի էր՝ լի ձեռքբերումներով, արդեն անցյալ տարում հիմնականում հաջողություններ գրանցեցի, ինչի համար շնորհակալ եմ այծիկին: 2016-ի նկատմամբ ակնկալիքներս  ավելի շատ են.շատ կցանկանամ, որպեսզի մասնագիտությանս մեջ նոր հաջողություններ ունենամ: Համոզված եմ, որ տարվա ընթացքում ժպտալու առիթներ շատ են լինելու, ես արդեն 12 տարի է, ինչ սպասում եմ այս տարվան»,- նշել է Մարիամ Ադամյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ կապիկի տարին դերասանուհուն նաեւ մեծ սեր նվիրի, Մարիամ Ադամյանը ծիծաղելով պատասխանել է.

 «Չեմ կարծում, որ 2016-ին անձնական կյանքում փոփոխություններ կունենամ, քանի որ այս տարվա նկատմամբ սպասելիքներս կապված չեն կյանքիս այդ կողմի հետ. առայժմ չեմ մտածում այդ ուղղությամբ, բայց, իհարկե, բացառություններ լինում են»:

Տոնական օրերին Մարիամ Ադամյանն անցկացրել է իր ամենասիրած ձեւով՝ ընտանեկան մթնոլորտում.

«Նոր տարին դիմավորեցի տանը՝ ընտանիքիս հետ: Ամանորն ինձ համար ընտանեկան տոն է, շատ եմ սիրում տոնական օրերին տանը լինել եւ վայելել հեքիաթային տրամադրությունը: Ինչպես բոլոր հայ ընտանիքներում, տոնական օրերին շատ հյուրեր ենք ունեցել ու դեռեւս շարունակվում է ամանորյա եռուզեռը»,- պատմել է դերասանուհին: 

Մարիամ Ադամյանը կայքի հետ զրույցում նկատել է, որ շատ է կարեւորում Սուրբ Ծնունդը. «Ինչպես Ամանորը, այնպես եւ Սուրբ Ծնունդն ինձ համար ընտանեկան տոն է: Այդ օրը ես պարտադիր գնում եմ նույն Եկեղեցին, ուր եւ մկտվել եմ: Ջրվեժում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածնի Եկեղեցին ինձ անասելի ուժ է հաղորդում, հենց այստեղ են ամեն անգամ քայլերս տանում: Չեմ կարող չնշել նաեւ, որ մկրտվելուց հետո լրիվ ուրիշ կերպ եմ վերաբերվում Սուրբ Ծննդյան տոնին, այս օրն ինձ համար մի տեսակ ավելի է ջերմացել»,- նշել է նա:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին