▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Ազոյանը բիզնես է հիմնել

Life.panorama.am-ը գրում է. Այն ընթացքում, երբ շատերը հետաքրքրված և անհանգստացած են, թե ինչու դերասան, հումորիստ Հովհաննես Ազոյանին նախագծերում չեն տեսնում, վերջինս զբաղված է լուրջ գործով, որն իր համար ստեղծագործելուն հավասար է. ընդամենը մի քանի օրից Երևանի Սարյան փողոցում կբացվի Հովհաննես Ազոյանի գինետունը: Կայքի հետ զրույցում դերասանը պատմել է ռեստորանի ստեղծման գաղափարի և որպես բիզնեսմեն ապագա ծրագրերի մասին:

«Իրականում գինետուն, կամ ավելի ճիշտ հայկական գինու ռեստորան ստեղծելու գաղափարը ծնվեց գինու նկատմամբ իմ մեծ սիրուց: Ես շատ եմ սիրում խմել ու վայելել հատկապես մեր հայկական գինիները, իսկ ոսկեվազին ես ուղղակի սիրահարվեցի, մենք ունենք էլի լավ գինիներ, բայց ինձ համար ոսկեվազն ամենա-ամենանն է, ուստի իմ գինետան անունը պատահական չընտրվեց՝ «Ոսկեվազ-գինու ժամանակ»: Մեծ ցանկություն ունեի, որպեսզի հայկական ոսկեվազը բրենդ դառնա, քանի որ դրա գինին ուղղակի անմահական է, իսկ այն բրենդ դարձնելուն հիմնական աշխատանքները դրա համար բեմ ստեղծելն էր, մեր ռեստորանն էլ հենց այդ բեմն է»,-պատմել է Հովհաննես Ազոյանն ու շարունակել.

«Պետք է շեշտեմ, որ մեր ռեստորանի ողջ ինտերիերը ու անգամ խոհանոցը ստեղծագործություն է: Մենք խնդիր էինք մեր առջև դրել՝ այն պետք է լիներ շատ պրովոկացիոն, բայց միաժամանակ հասարակ: Ոչ մի կահույք հատուկ պատվիրված չէ, ամենը հայթայթելու և հետաքրքիր ատրիբուտներ գտնելու արդյունքում է ստեղծվել: Երբ մտնում ես ռեստորան, ասես մի կտավի նայես, իսկ այդ կտավի ստեղծմամաբ զբաղվել  է տաղանդավոր Հայկ Մալխասյանը: Մեզ մոտ աշխատել են հիմնականում արվեստագետներ՝ փայտամշակմամբ զբաղվել են Նառա Մուրադյանի տղաները՝ Հայկն ու Արամը, վերանորոգման ժամանակ աշխատել է նկարիչ  Էդուարդը: Ինձ համար մեծ հայտնություն էր նաև խոհարար Անդրանիկը, ում հմուտ ձեռքերի և իր հեղինակային խոհանոցի շնորհիվ մեզ մոտ հաճախորդները կարող են վայելել յուրօրինակ ուտեստներ»:

Դերասանի համար բիզնես ունենալը ինքնանպատակ չի եղել.

«Սա իմ երազանքն էր՝ ունենալ ոչ թե բիզնես, այլ մեր քաղաքում փոքրիկ անկյուն. ստեղծել միջավայր, ուր կարելի է վայելել հայկական ոսկեվազ գինի ու ոչ միայն: Վստահեցնում եմ՝ մեզ մոտ այցելելով կարելի է հաճելիորեն զարմանալ ու որոշ ժամանակով կտրվել իրականությունից: Չեմ կարող չնշել, որ այս ռեստորանը ստեղծլու հարցում ինձ համար մեծ օրինակ են եղել մեր քաղաքի անվանի գինետները, որտեղ հաճախելու և իրենցից շատ բան սովորելու արդյունքում եմ ունեցել իմ գինետունը ստեղծելու գաղափարը, և վայրն էլ պատահական չէր՝ ինձ համար Սարյան փողոցը մեր քաղաքի մեջ ասես փոքրիկ հին քաղաք լինի,  այն համար անվանել եմ գինու փողոց»,- նկատել է նա:

Բիզնեսի հմտություններին Հովհաննեսը դեռևս փորձում է տիրապետել.

«Ես այս ոլորտում դեռևս սկսնակ եմ, քանի որ երբևէ չեմ զբաղվել բիզնեսով: Կարելի է ասել, միայն դերասանական բիզնեսով եմ զբաղվել, ինչն ինձ մոտ ստացվել: Իսկ ռեստորանի ոլոտը շատ ծանր, նուրբ ու դետալային աշխատանք է, որն իսկապես շատ բարդ է իրականացնել: Այն մարդկանց, ովքեր այս բիզնեսով են զբաղվում, ես ցավակցում եմ, միաժամանակ նաև հիացմունքս հայտնում, որ այդքան ուժ ունեն նման գործով զբաղվելու համար: Այս բիզնեսում պետք է կռվել, որ որակ ստանալ, իսկ ամենավատն այն է, որ պարտությանդ հավանականությունն ավելի մեծ է: Այս պահին ես դեռ սովորում եմ և ողջ ուժերս եմ կենտրոնացրել, որպեսզի կարողանամ լավ արդյունքի հասնել»- նշել է նա:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին