▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիլվա Հակոբյանը հե՞տ է տվել նշանը. պարզաբանում է երգչուհու հայրը

Արդեն տեղեկացրել ենք, որ ամիսներ առաջ տեղի է ունեցել երգչուհի Սիլվա Հակոբյանի և պրոդյուսեր Դավիթ Ազարյանի նշանադրությունը:

Asekose.am-ի ընթերցողներից մեկը տրամադրել է տեղեկատվություն, ըստ որի Սիլվա Հակոբյանը հետ է տվել իր նշանը: Ըստ տվյալ ընթերցողի պնդման՝ երգչուհին վերջին շրջանում չի կրում իր նշանադրության մատանին: Լուրը ճշտելու համար կապ հաստատեցինք երգչուհու հոր և պրոդյուսեր՝ Հակոբ Հակոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց լուրը: Վերջինս մասնավորապես նշեց.

«Ով նման բան է ասել ուղղակի «դուրս է տվել»: Ես չեմ ցանկանում խոսել Սիլվայի անձնական կյանքի մասին: Ինչ տեղեկատվություն էլ լինի, միևնույն է, չեմ պատասխանելու»,-Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց Սիլվա Հակոբյանի պրոդյուսերը:

Հեղինակ՝ Աննա Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին