▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոհար Հովհաննիսյանը՝ դստեր էքստրեմալ ծնունդի և երկրորդ անսպասելի դեպքի մասին

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ որոշ ժամանակ առաջ երգչուհի Գոհար Հովհաննիսյանն Ավստրալիա-Դուբայ չվերթի ժամանակ աղջիկ է ունեցել: Life.panorama.am-ն այսօր՝ փոքրիկ Գայանեի ծնունդից 40-օր անց, զրուցել է երգչուհու հետ, ով պատմել է փոքրիկի ծնունդից հետո Ավստրալիայի հյուսիսում գտնվող Պերթ քաղաքում իր անցկացրած օրերի եւ դստեր ծնունդից հետո կյանքի փոփոխության մասին:

«Աղջկաս ծնունդն իսկական երազի նման էր, ինքնաթիռում սկսվեցին երկունքիս ցավերը, որն իսկական խառնաշփոթ առաջացրեց ողջ ինքնաթիռում, անմիջապես վայրէջք կատարվեց, ինձ տեղափոխեցին հիվանդանոց եւ ծնվեց իմ հրաշքը: Այդ ամենն այնքան արագ տեղի ունեցավ, որ ես  հիմա անգամ մանրամասները չեմ կարողանում հիշել, իսկապես կարծես երազ լիներ, որը կատարվեց վայրկյանների ընթացքում»,- պատմել է երգչուհին ու շարունակել.

«Երբ երկրորդ երեխան չէի ունեցել, կարծում էի, որ առաջնեկի նման էլ ոչ մի երեխայի այսպես չեմ սիրի, բայց իսկապես կյանքս երկրորդ իմաստը գտավ: Դստերս հետ աննկարագրելի կապվածություն ունեմ, նա իմ փոքրիկ ընկերն է, անգամ այնտեղ՝ Պերթ քաղաքի հիվանդանոցում, բժիշկներն ու քույրերը զարմացած էին, թե ինչպես եմ վերաբերվում բալիկիս հետ: Օտարության մեջ, երբ մենակ էի, աղջկաս հետ անընդհատ խոսում էի, երգում նրա համար, նա էլ ասես ինձ հասկանում էր, լուռ իր աչուկներով նայում էր ինձ ու լաց չէր լինում, ես էլ ինձ ուժեղ էի զգում, ծիծաղելով ասում էի, որ բժիշկները կմտածեն, թե խելագար եմ»:

Եգչուհին պատմել է նաեւ, որ անսպասելի վերաբերմունքի է արժանացել Սիդնեյ-Դուբայ չվերթի ավիաընկերության կողմից.

«Սիդնեյ-Դուբայ չվերթի ավիաընկերությունը մեծ վնասներ կրեց, երբ ինքնթիռը 13 ժամ թռչելու փոխարեն ստիպված եղավ նորից հետ գնալ եւ անսպասելի վայրէջք կատարել, նրանք հետաքրքիր մի ժեստ արեցին. մի քանի օր անց ծաղիկներ, խաղալիք ու փուչիկներ ուղարկեցին՝ շնորհավորելով եւ շնորհակալություն հայտնելով, որ իրենց չվերթի ժամանակ մի նոր կյանք ծնվեց, որ իրենց համար դա ոչ թե վնաս էր, այլ շատ հաճելի իրադարձություն»,- պատմել է Գոհարը:

Ի դեպ, Գոհար Հովհաննիսյանը հայտնել է, որ ի տարբերություն շատերի կարծիքի՝ աղջիկը ՀՀ քաղաքացի է.

«Շատերը կարծում են, որ Ավստրալիայի քաղաքացիություն ունենալու համար ենք այնպես արել, որ աղջիկս այնտեղ ծնվի, բայց չէ որ ծնունդն Աստծո ձեռքում է, աղջիկս ծնվեց կանխատեսվածից մեկ ամիս շուտ՝ Ավստրալիայում, բայց ունեցավ ՀՀ քաղաքացիություն»,- նկատել է նա:

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին