▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի տեսակ վախ կա մեջս. Ալլա Լևոնյան

Bravo.am-ը գրում է. Նախորդ տարին ստեղծագործական առումով բուռն էր ՀՀ վաստակավոր արտիստուհի Ալլա Լեւոնյանի  համար. հյուրախաղեր Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի քաղաքներում,  «Բարեւ»  երգի հիման վրա նոր տեսահոլովակի պրեմիերա, բարեգործական մի շարք ծրագրերի մասնակցություն: «Անձամբ ինձ համար տարին հաջողակ էր, բայց վերջին շրջանում աշխարհում այնքան վատ իրադարձություններ եղան, որ մի տեսակ վախ կա մեջս: Ուզում եմ՝ բոլոր բացասական երեւույթները մնան նախորդ տարում, ու լսենք միմիայն հաճելի լուրեր»,- զրույցում ասել է երգչուհին:

Խոսելով ձեռքբերումների մասին` նա հետեւյալն է ասել.«Շատ եմ կարեւորում «Ես կամ» հաղորդաշարի շրջանակում փոքրիկ աղջնակի հետ իմ ծանոթությունը. նա երազում էր ինձ հանդիպել, ու այսօր շատ ուրախ եմ, որ մտերմացել եմ այդ փոքրիկի հետ: «Բարեւ» երգիս տեսահոլովակը եւս մեծ ձեռքբերում է ինձ համար: Թեեւ քննադատողներ էլ եղան, բայց ուրախ եմ, որ շատերը սիրեցին: Հաղորդագրությունը, որ ուզում էի երգիս միջոցով փոխանցել մարդկանց, հասավ իր նպատակին»: 

Ալլա Լեւոնյանը շուրջ 21 տարի բեմում է, 13 տարի էլ ամուսնացած կին է: Երեք երեխայի մայր երգչուհին խոստովանել է, որ առանց բեմի չի կարող ապրել, թեեւ ընտանիքն ու կարիերան համատեղելն այդքան էլ դյուրին չէ.«Երբ մի քանի օր տանն եմ լինում, անկեղծ, չեմ դիմանում: Իմ բացակայության ժամանակ երեխաներիս խնամքով մայրս եւ սկեսուրս են զբաղվում, այնպես որ, փորձում եմ ամեն բան հասցնել»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին