▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նեղսրտում եմ, բայց երբեք չեմ կոտրվում, գիտակցում եմ, որ գուցե սա է ճիշտը. Նիկոլայ Եղիազարյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Դերասան Նիկոլայ Եղիազարյանի մեքենան այս գիշեր կողոպտել են: Դերասանը հայտնել է, որ տան բակում կայանված իր Lexus GX մեքենան  առավոտյան կողոպտված է գտել.

«Երեկ երեկոյան ամեն օրվա նման մեքենաս կայանեցի մեր տան բակում, բայց առավոտյան տհաճ անակնկալի առաջ կանգնեցի՝ կոտրել ու կողոպտել են մեքենայիս կողային ապակիները: Իհարկե, շատ վատ է, որ մեր օրերում նման միջադեպերի առաջ ենք կանգնում, հատկապես, որ այն մեծ վնասներ կարող է պատճառել: Մեքենայիս կողապակիները բավականին թանկ արժեն ու ես հիմա ստիպված եմ նորը ձեռք բերել»,- նշեց դերասանն ու հավելեց, որ կողոպտիչներին գտնելու համար արդեն ոստիկանություն է դիմել. «Մեր հարեւանը համակարգում է աշխատում, ուստի հենց նրա միջոցով էլ ոստիակնություն դիմեցինք, բայց եթե անկեղծ գտնվեմ, կնշեմ, որ այնքան էլ չեմ հավատում, որ այս կողոպուտը կբացահայտվի, քանի որ մեր օրերում նման դեպքեր գրեթե ամեն օր են տեղի ունենում»:

Ի դեպ, Նիկոլայը նկատեց, որ իր հետ նման միջադեպ մեկ անգամ էլ է պատահել. «Նախորդ մեքենայիս հետ կապված եւս նման միջադեպի առաջ եմ կանգնել, այն ժամանակ կոտրել էին մեքենայիս դիմապակին, իսկապես ցավում եմ, որ կարող ենք նման վատ անակնկալի առաջ կանգնենք»,- նշեց նա եւ հավելեց, որ մեքենայի կողոպուտի մեջ դիտավորություն չի տեսնում, ըստ նրա՝ սա սովորական գողություն է:

Նիկոլայ Եղիազարյանի հետ խոսելիս՝ հետաքրքրվեցինք, թե որքա՞ն է տեւելու դերասանի դադարը հեռուստադաշտում.

«Անկեղծ ասած, բավականին երկար լինելով էկրաններին, կար ժամանակ, որ ինքս ցանակացա դադար վերցնել հեռուստադիտողին չհոգնեցնելու համար, սակայն ես չէի նախատեսել, որ դադարը այսքան երկար տեւեր: Հիմա ինքս էլ անհանգստանում եւ ցանկանում եմ կրկին ստեղծագործել, քանի որ դերասանի մասնագիտությունն իմ կոչումն է: Հիմա չգիտեմ էլ ինչի հետ է կապված առաջարկների բացակայությունը, հուսամ, այս վիճակը երկար չի տեւի, քանի որ նման իրավիճակին չեմ համակերպվում: Այս շրջանում նեղսրտում եմ, բայց երբեք չեմ կոտրվում կամ հիասթափվում, գիտակցում եմ, որ գուցե սա է ճիշտը, գուցե Աստված ինձ համար ավելի լավ բան է պատրաստել, ես հավատում եմ դրան, բայց չեմ համակերպվում այսքան երկար դադարի հետ, քանի որ իմ տեսակով ակտիվ մարդ եմ,- նշեց նա:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին