▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռուստաընկերությունը խնդիր չունի դերասանուհի Լիկա Սալմանյանի հետ

Life.panorama.am-ը գրում է. «Դոմինո» սիթքոմում Աննա Գրիգորյանի և Լիկա Սալամանյանի այլևս չնկարահանվելու վերաբերյալ սիթքոմի ռեժիսոր Հարութ Խալաֆյանը տեսակետի մասին արդեն պատմել ենք, սակայն ի տարբերություն ռեժիսորի պնդումներին, թե սիթքոմի երկրորդ եթերաշրջանի դերասանական կազմը դեռևս հաստատված չէ, վերջին օրերին դերասանուհի Լիկա Սալմանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որ այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում և հավելել, որ առավել մանրամասներին տիրապետում է նախագծի տնօրինությունը:

Այս թեմայի շուրջ փորձեցինք խոսել կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանի հետ, ով նաև «Դոմինո» սիթքոմի պրոդյուսերն է.

«Քանի որ «Դոմինո» սիթքոմի սցենարական վերջնկան ծրագիրը դեռևս պատրաստ չէ, ես այս թեմայով տվյալներ կարող եմ տալ մոտ մեկ շաբաթից: Մեզ մոտ դեռևս պարզ չէ, թե երկրորդ եթերաշրջանը ի՞նչ ուղղությամբ և ո՞ր հերոսների շուրջ կզարգանա: Ամեն դեպքում՝ յուրաքանչյուր դերասանի հետագա մասնակցության կամ այլևս չմասնակցելու պատճառաբանությունը միակն է լինելու, այն, որ սիթքոմը անհրաժեշտություն ունի ամեն եթերաշրջանում նոր պատմությամբ հանդես գալու, ուստի պետք են նոր կերպարներ թարմություն հաղորդելու համար: Բնականաբար, եթե նոր հերոսներ են ավելանում, պետք են արդեն գործող հերոսների կամ պասիվացում կամ նույնիսկ անհայտացում: Այսինքն՝ դա չի խոսում դերասանի լավ կամ վատ լինելու մասին, դա նորմալ, առողջ գործնական զարգացում է: Լիկա Սալմանյանի հետ կապված վերջնական որոշում դեռ չկա, երբ պարզ լինի սցենարական կառուցվածքը և եթե պարզ դառնա, որ Լիկայի հերոսուհու անհրաժեշտությունը այս եթերաշրջանում չկա, մենք հրաժեշտ կտանք նրան: Այս պահին նոր հերոսների ներգրավելու տրամադրվածություն կա, որը կարող է անդրադառնալ ոչ միայն Լիկայի, այլև ևս մի քանի հերոսի պասիվությանը, կամ հեռացմանը: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ որպես դերասանուհի Լիկա Սալմանյանի հետ ոչ մի խնդիր չունի ոչ հեռուստաընկերությունը, ոչ նախագիծը»,- նշեց պրոդյուսերը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին