▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա եմ խորապես ընկալում օտարություն բառի բուն իմաստը. Անի Դաշյան


Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է հաղորդավարուհի Անի Դաշյանի հետ, ում համար 2015-ը նշանավորվեց ընտանիքի կազմավորմամբ:

Անի, դեռ մեկ տարի էլ չկա, որ այլեւս Հայաստանում չեք ապրում, բայց Ձեր բացակայությունը զգացվում է: Կպատմե՞ք Մոսկվայում Ձեր ընտանիքի մասին: Ինչպիսի՞ն է պայծառ Անի Դաշյանն ընտանիքում, ինչպիսի՞ կին է նա:

Շատ շոյված եմ նկատելու համար, որ բացակայությունս զգացվում է, շնորհակալ եմ նաեւ, որ իմ անվան կողքին օգտագործվեց «պայծառ» բնորոշումը՝ հաճելի էր: Իսկ թե ինչպիսի կին եմ ես, ավելի ճիշտ կլինի պատասխանի ամուսինս, մեկ վայրկյան հիմա հարցնեմ նրանից. «Ոչ կոնֆլիկտային, նուրբ, հասկացող եւ սիրված»,- ահա նրա պատասխանը. Անկեղծ՝ ոչ մի բառ իմ կողմից չեմ ավելացրել:

Անի, Ձեր գործը մի փոքր դժվար էր, պետք էր հարմարվել ոչ միայն նոր ընտանիքին,այլեւ նոր ապրելատեղին, այս առումով ի՞նչ դժվարություններ եք ունեցել:

Նոր ընտանիքին հարմարվելը շատ ավելի հեշտ էր, քանի նոր միջավայրին հարմարվելը: Երեւի թե մինչեւ հիմա դեռ հարմարվելու ընթացքի մեջ եմ: Հիմա եմ խորապես ընկալում օտարություն բառի բուն իմաստը, բայց ամեն ինչում պետք է լավը տեսնել. Ուրեմն ինձ բախտ էր վիճակված օտար երկրում կազմել իմ ընտանիքը:

Գիտեմ, որ կարոտը Ձեր դեպքում թերեւս միակ անհանգստացնող երեւույթն է, ինչպե՞ս եք հաղթահարում կարոտը հատկապես մայրիկի նկատմամաբ: Եվ առհասարակ,Երեւանից հատկապես ի՞նչն եք այս պահին ամենաշատը կարոտել:

 Այո, շատ ճիշտ եք: Չնայած այդքան էլ երկար ժամանակ չէ, ինչ Մոսկվայում եմ եւ այդ ընթացքում էլ հասցրել եմ հետ գալ հայրենիք, բայց կարոտի զգացումը շատ մեծ է: Կարոտում եմ մայրիկիս, ում հետ չափից ավելի կապված եմ, կարոտում եմ հայրիկիս, եղբայրներիս, ընտանիքիս մյուս անդամներին: Նաեւ ընկերներիս, իմ աշխատանքն եմ կարոտում, կարոտում եմ Երեւանիս փողոցներում պարզապես քայլելը: Գուցե մի փոքր ծիծաղելի թվա, բայց կարոտում եմ Հայաստանի ջուրն ու հացը, մի օր անգամ կատակելով ասացի, որ Գիքորի օրն եմ ընկել՝ «Մեր գեղի սառն աղբյուրի ջուրն եմ ուզում»: Պետք է նշեմ, որ Երեւանի նկատմամբ կարոտս փորձում եմ մեղմացնել «Yerevan every day» տեսանյութերի միջոցով, որը կարելի է գտնել YouTub-ում: Ես ու ամուսինս ամեն օր պարտադիր հետեւում ենք այդ տեսանյութերին, որի հեղինակը չի զլանում եւ ամեն օր նկարահանում է երեւանյան փողոցները: Այդ տեսանյութերը դիտելիս՝ մի պահ թվում է, թե Երեւանում ենք, ի դեպ, շնորհաալ եմ այդ երեւանասեր մարդուն, ով ամեն օր նկարում եւ տեղադրում է նման տեսանյութեր:

Անի, Ձեր նորաստեղծ ընտանիքում կա՞ն չգրված կանոններ, որոնք պահպանելովփորձում եք պահպանել նաեւ ընտանեկան ներդաշնակությունը:

Կանոններ, որպես այդպիսին, չկան, բայց, իհարկե, երկուսս էլ ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր ընտանիքում գերիշխի ներդաշնակությունը՝ խաղաղ ու հանգիստ մթնոլորտը:

Ձեր ընտանիքում 2016-ը ինչպե՞ս եք նախատեսում անցկացնել, գուցե այս տարին ընտանիքի համալրմա՞մբ նշանավորվի:

Տարին չենք պլանավորում, բայց Աստծո կամոք ամեն ինչ հնարավոր է:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին