▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անատի Սաքանյանը՝ իր ընկերոջը բոլորից գաղտնի պահելու մասին

Դիտեք նաև՝

Օրեր առաջ համացանցում հայտնվեց մի հրապարակում, որը վերաբերվում էր դերասանուհի Անատի Սաքանյանին: Ըստ տվյալ նյութի հեղինակի՝ դերասանուհին բոլորից գաղտնի է պահում իր ընկերոջը, ում անունը Վահե է և ով մեծ է Անատիից երկու տարով: Իսկ որպես այդ ամենը հաստատող փաստ՝ հեղինակն առաջ էր բերել այն բոլոր մեկնաբանությունները, որոնք որ արվել էին Վահեի լուսանկարների տակ՝ Անատի Սաքանյանի կողմից:

Asekose.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ՝ ճշտելու, թե որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը:

«Եթե ինչ-որ մեկը կարող է առանց ինձ տեղեկացնելու անձնականիս վերաբերյալ որևէ մի նյութ գրել, ուրեմն թող այդպես էլ հանելուկ մնա այդ ամենը ճիշտ է, թե ոչ,- մեկնաբանեց դերասանուհին:

Անդրադառնալով հրապարակման մեջ առաջ բերված լուսանկարներին և իբրև թե իր ընկերոջ լուսանկարների տակ գրված իր մեկնաբանություններին, դերասանուհին նշեց. 

«Ես իմ անձնականը չեմ պատրաստվում բացարձակ քննարկել: Թե այս պահին ինչ է կատարվում իմ անձնական կյանքում, դա ոչ մեկի գործը չէ և ըստ այդմ՝ քննարկելու թեմա նույնպես չէ: Եթե ես զգամ, որ դրա անհրաժեշտությունը կա, ինքս լուսանկար կհրապարակաեմ, կամ եթե պետք լինի կհերքեմ կամ հակառակը: Իսկ այս պահին ասելու ոչինչ չունեմ»,- կայքի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց Անատի Սաքանյանը:

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին