▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ Հովհաննիսյանն ու Սիրուշոն հանդես կգա՞ն դուետով. մեկնաբանում է Սիրուշոյի մենեջերը

Հայաստանում երկրպագուների ամենամեծ բանակն ունեցող երգչուհիների՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Սիրուշոյի երկրպագուները վերջերս մասնակցել են  հարցման, որի արդյունքում մոտ 10.000 երկրպագու  ցանկացել է, որպեսզի իրենց սիրելի երգչուհիները միասին հանդես գան դուետով:

Նրանք նշել են, որ երգչուհիների համագործակցությունն իրենց համար շատ սպասված է: Երկրպագուները  հույս են  հայտնել, որ  մոտ ապագայում իրենց ցանկությունը երգչուհիները կկատարեն:

Այս առիթով Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Սիրուշոյի մենեջեր Նունե Խուրշուդյանի հետ, ով մեզ հետ զրույցում խոստովանեց, որ առաջին անգամ է լսում այս ամենի մասին.

«Անկեղծ ասած առաջին անգամ Ձեզանից եմ լսում այդ մասին: Չեմ կարող ասել՝ համագործակցություն կլինի, թե՝ոչ»,- զրուցում նշեց Սիրուշոյի մենեջերը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին