▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոֆի Մխեյանի և Վիգեն Հովսեփյանի «Մի Քիչ»–ը հիացրել է աշխարհահռչակ Maná ռոք–խմբի կիթառահարին

Երգչուհի Սոֆի Մխեյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է այն մասին, որ իր և երգիչ Վիգեն Հովսեփյանի «Մի Քիչ» երգն արժանացել է աշխարհահռչակ Maná ռոք–խմբի կիթառահարի հավանությանը: Գրառման մեջ մասնավորապես նշվում է.

«Երեկ Maná աշխարհահռչակ մեքսիկական ռոք–խմբի կիթառահար Սերխիո Վալինն Instagram-յան իր պաշտոնական էջով իր հիացմունքն է հայտնել Սոֆի Մխեյանի և Վիգեն Հովսեփյանի համագործակցության` «Մի Քիչ»-ի հասցեին։ Վերջինիս ապացույցը երաժշտի մեկնաբանությունն է Սոֆիի՝ Instagram-ում հրապարակած` ստեղծագործության տեսահոլովակի կարճ տարբերակի ներքո։

«Բարև Սոֆի․․․ Սիրել եմ քո ստեղծագործությունն ու տեսահոլովակը։ Քո երկրի երաժշտության եւ ֆլամենկոյի միքսը շատ հետաքրքիր է ստացվել, եւ դու հիասքանչ երգչուհի ես։ Օրհնությունս»,– գրել է Սերխիոն, ինչին ի պատասխան իրենց շնորհակալական խոսքերն են հայտնել ինչպես Սոֆին, այնպես էլ՝ Վիգենը։

Տեղեկացնենք, որ Maná–ն վայելում է համաշխարհային հռչակ։ Ռոք–խումբն արժանացել է տասնյակ մրցանակների, այդ թվում՝ չորս «Գրեմմի» մրցանակի և յոթ «Լատինական Գրեմմի»-ի։

Հայ հանդիսատեսին ռոք–խումբն առավել հայտնի է «Mi Verdad»՝ Շակիրայի հետ ներկայացրած ստեղծագործությամբ։ Ուղիղ մեկ տարի առաջ՝ փետրվարի 9–ին, Youtube-ում հայտնված «Mi Verdad»–ն արդեն իսկ գրեթե 100,000,000 դիտում է գրանցել»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին