▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս աշխատանքը կայուն չէ, այնուամենայնիվ, դերասանը կախված է ինչ-որ մեկի որոշումից. Թամարա Պետրոսյան

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Թամարա Պետրոսյանին հայ հանդիսատեսը ճանաչում է մի շարք նախագծերից, ինչպես նաև հեռուստանովելներից և գեղարվեստական ֆիլմերից: Հեռուստադիտողն առիթ ունեցավ Թամարին տեսնել նաև Առաջին ալիքի «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում, իսկ «Ուրիշի փոխարեն» ֆիլմում քննարկվեց նրա և Սոսի համբույրը: BlogNews.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է խաղացած դերերի, գրանցած հաջողությունների և այլ հետաքրքիր թեմաների մասին: 

«Ընտանյոք հանդերձ» սիթքոմը Թամարի համար նորություն էր, բայց առավելություններ և հաջողություններ է գրանցել. դրանք այն նոր ընկերներն են որոնց ձեռք է բերել. «Շատ թեթև, ժամանցային սիթքոմ էր, ընտանիքով նայելու համար: Մենք թիմի հետ շատ մտերմացանք և կարող եմ ասել, որ դարձել ենք մեծ ընտանիք: Մեր կապը շարունակվում է, երբեմն էլ հավաքվում ենք և ինչ որ տեղ գնում: Ես առաջին անգամ էի այդ ժանրում ներկայանում, բայց ուրախ եմ, որ նախագծում ոչ մի բան մատների արանքով չէր արվում, ամեն բան շատ պրոֆեսիոնալ էր»: 


Դերասանուհին խոստովանում է, որ որպես այդպիսին տաբուներ չունի, կարծում է` երբ ասում են մերկ չնկարվել, կարճ չհագնել, դրանք պարզապես մակերեսային մոտեցում են տաբուներին. « Գիտեք` այդ ամենը սկսվում է նրանից, արդարացված է արդյոք համբույրի տեսարանը ֆիլմում, թե ոչ: Եթե դա արվում է առանց արդարացման, այնքան որ պարզապես ասեն, որ կար համբույրի տեսարան, այս պարագայում դու արդեն սկսում ես չհավատալ: Իսկ եթե դերասանը չի հավատում իր արածին, արդեն իսկ ճիշտ չէ: Սա ասում եմ մերկ կամ բաց տեսարանների համար, բայց լինում են նաև նախադասաություններ, որ զգում ես ոչ մի կապ չունեն ֆիլմի հետ»: 

«Ուրիշի փոխարեն» ֆիլմից հետո հանդիսատեսը սկսեց խոսել Սոսի և Թամարի համբույրի մասին, ոմանք էլ պնդում էին, որ դա արված է ֆիլմի ՓՌ-ի համար: Թամարն այս ամենին իր բացատրությունն ունի. «Ես ձեզ ասեմ, եթե այդ համբույրի տեսարանը չլիներ, կասեին` բա ուր էր համբույրի տեսարանը, որովհետև տրամաբանական էր, ինչպես կարող էին իրար սիրել և վերջում չհամբուրվել: Վստահ եմ` այդպես կասեին և եթե չլիներ համբույրն ամեն բան կեղծ կլիներ: Կսկեին ասել` վայ չհամբուրվեցին քանի որ ընկերը չի թողնում, լրիվ հայկական իրականության նման, կամ էլ ինքը չպաչվող դերասանուհի է»: 

Դերասանուհին էլ է այն կարծիքի, որ ժամանակները մի քիչ փոխվել են և համբույրի տեսարաններն սկսել են ինչ որ չափով սովորական երևույթ դառնալ. «Եթե մի քանի տարի առաջ դերասանուհին համբուրվում էր ֆիլմում, մարդիկ զարմանում էին, հիմա շատերն են անցել այդ փուլը: Դերասանների համար էլ է ամեն բան հեշտացել և եթե այս արվեստի մեջ ես, ապա դա նաև պահանջում է, որոշ խոչընդոտների հաղթահարում»: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին