Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է.
Երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանի դուստրը՝ երգչուհի Նարե Գրիգորյանն այս օրերին հաճելի ու նաեւ անհանգիստ սպասման մեջ է. նա ամեն օր սպասում է ԱՄՆ-ում ապրող սիրելիին, ով առանց օր նշելու խոստացել է մինչ Սուրբ Վալենտինի տոնը գալ Հայաստան:
«Անկեղծ ասած ես ու նշանածս որոշել էինք ինչ էլ որ լիներ, Սուրբ Վալենտինը միասին անցկացնենք, հետեւաբար կամ ես պետք է մեկնեի իր մոտ, կամ նա գար Հայաստան: Ընթացքում ծրագրերս փոխվեցին, եւ որոշեցինք, որ նա կգա այստեղ, բայց թե երբ ու որ օրը՝ այ դա չգիտեմ: Մովսեսը դիտմամբ ինձ չի ասում, թե որ օրվա համար է գնված ինքնաթիռի տոմսը, միայն խոստացել է՝ մենք Սուրբ Վալենտինին միասին ենք լինելու»,-Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց երգչուհին:
Հետաքրքրվելով, թե Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ ի՞նչ անակնկալ է պատրաստել սիրելիին՝ Նարեն նկատեց. «Դեռ չեմ ուզում պատմել անակնկալիս մասին, միայն կասեմ, որ վստահ եմ, երբ նա տեսնի նվերս, ուղղակի կապշի: Գիտեմ, նրա համար դա ամենաանսպասելի նվերն է լինելու: Ի դեպ, փետրվարի 14-ին լրանում է մեր միության մեկ տարին՝ ճիշտ մեկ տարի առաջ մենք սկսեցինք շփվել իրար հետ»:
Նարե Գրիգորյանի խոսքերով՝ դեռ ինքն ու սիրելին չեն որոշել 2016-ը կնշանավորեն ամուսնությամբ, թե ոչ. «Մենք չենք շտապում ամուսնության մասին ավելի լրջորեն մտածել, քանի որ երկուսս էլ շատ գործեր ունենք՝ նա դեռ համալսարանը չի ավարտել, ես էլ դեռ մի շարք անելիքներ ունեմ: Ամեն դեպքում, բնականաբար լուրջ քայլեր կլինեն մեր հարաբերություններում, ավելին ասեմ, որքան էլ այս պահին դեռ ամուսնության մասի չենք խոսում, շատ հնարավոր է, որ մի օր անսպասելի այդ որոշմանը գանք, ոչինչ չենք կանխատեսում»,- հավելեց երգչուհին, իսկ հարցին, թե ամուսնությունը մեծ ու ճոխ հարսանեկան խնջույքով են պատկերացնում, Նարեն շեշտեց.
«Ճերմակ զգեստի եւ պսակադրության մասին, կարծում եմ, բոլոր աղջիկներն են երազում, բայց ես ու Մովսեսը մեծ խնջույքներին այնքան էլ կարեւորություն չենք տալիս. մեզ համար կարեւորը միասին լինելն է, իսկ դա կլինի ԶԱԳՍ-ով, թե մեծ հանդիսավոր խնջույքով, կարեւոր չէ»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում