▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Մարտիրոսյանի բացահայտումները «Ֆուլ հաուս»-ում իր մասնակցության և հոնորարի վերաբերյալ

Blognews.am-ը գրում է. «Ֆուլ հաուս» սիթքոմի նոր եթերաշրջանում հիմնական կազմին՝ Արփի Գաբրիելյանին, Անի Երանյանին, Միհրան Ծառուկյանին, Գոռ Հակոնյանին, Գրիգոր Դանիելյանին, Մարջան Ավետիսյանին, Մոսո Կարապետյանին ու Մենչին միանալուն են 2 նոր դերասան՝ Մարինկա Խաչատրյանն ու Գևորգ Մարիտրոսյանը:

BlogNews-ը Գևորգի հետ խոսել է դերասանական ոլորտում առաջին քայլերն անելու մասին:Երգիչը նշեց,որ կերպարի մասին շատ մանրամասներ դեռ չգիտի, սակայն հաճույքով է համաձայնել նկարահանվել «Ֆուլ հաուս»-ում: «Պարբերաբար դիտել եմ սիթքոմը: Ինձ համար շատ հետաքրքիր նախագիծ է: Գուցե այլ նախագծի դեպքում չհամաձայնեի, սակայն «Ֆուլ հաուս»-ը շատ եմ սիրում,- ասաց Գևորգն ու հավելեց, որ մինչ այս ունեցել է որպես դերասան ներկայանալու առաջարկներ,- նույնիսկ սերիալում խաղալու առաջարկ եմ ունեցել, սակայն մերժել եմ: Այս անգամ առաջարկն ընդունեցի առանց երկար մտածելու»:

Երգչի համար հետաքրքիր է իրեն փորձել նոր ոլորտում: «Մտավախությունների մասին չեմ մտածում: Կարևորն այն է, որ նորմալ կերտեմ կերպարս: Կարծում եմ՝ պետք է լավատես լինել. ռիսկը գործի կեսն է: Անհամբեր սպասում եմ, երբ են սկսվելու նկարահանումները, որ ես ինձ տեսնեմ  որպես դերասան, հանդիսատեսը տեսնի: Ճիշտ է, փորձ և համապատասխան կրթություն չունեմ, բայց կարծում եմ՝ լավ կստացվի: Պետք է շատ աշխատեմ ինձ վրա, որ արդյունքի հասնեմ»,- նշեց Գևորգը:

Հարցին՝ իր կարծիքով նախագծում նկարահանվելու շնորհիվ երկրպագուների բանակը կընդլայնվի՞, երգիչը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Դա մի քիչ  վիճելի փաստ է, սակայն այն, որ նախագիծը հաջողված է, բնականբաար, իր դրական անդրադարձը կունենա»:

Հոնորարի չափի մասին Գևորգը չխոսեց, ըստ նրա, դեռևս չեն էլ քննարկել այդ հարցը. «Բարձր է, թե ոչ դեռ պարզ չէ: Կարծում եմ՝ նորմալ կլինի ինձ համար ու դժգոհ չեմ լինի»:

Ինչ վերաբերում է իր հիմնական խաղընկերուհուն՝ Մարինկա Խաչատրյանին, ում հետ որպես սիրային զույգ են ներկայանալու, Գևորգը նշեց, որ շատ ուրախ է, որ նա է լինելու իր խաղընկերուհին. «Արդեն աշխատել եմ Մարինկայի հետ, նա եղել է վերջին տեսահոլովակիս հերոսուհին: Հանությունն իրեն շատ է սիրում, ինքն էլ շատ պուպուշ, բարի աղջիկ է: Կարծում եմ՝ մեր համագործակցությունը շատ հեշտ կլինի»:

Վերջում երգիչը նշեց, որ առաջիկայում կունենա նաև նոր երգեր ու տեսահոլովակներ և իր գործը չի մոռանա՝ տարվելով նոր աշխատանքով:)

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին