▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Poker.am»-ի մոտիվներով «Խաղասեղանին սերն է» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը

Ամիսներ առաջ ներկայացրել էինք ռուսական արտադրության «Ставка на любовь» («Խաղասեղանին սերն է») ֆիլմի թրեյլերը, որի հիմքում ընկած է հայկական «Poker.am» հայտնի ֆիլմը: Տեղեկացնենք, որ երեկ՝ փետրվարի 11-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է ֆիլմի պրեմիերան, որին ներկա են գտնվել ֆիլմի գլխավոր դերակատարը՝ Հովհաննես Ազոյանը՝ կնոջ հետ, և մի շարք այլ հայտնիներ:

Այս առիթով  Blognews.am-ը գրում է, որ այս անգամ կարող եք տեսնել սցենարային փոքրիկ փոփոխություններով նոր ձեռագրով ֆիլմ՝ ռուսական տարբերակով: Ֆիլմի անձնակազմը փոխված է, Միխալկովը բոլոր կերպարների համար նոր դերասաններ է ընտրել բացի գլխավոր հերոսից: «Poker.am»-ը դիտելուց հետո նա հասկացել է, որ իր տարբերակում էլ է գլխավոր հերոսի կերպարում տեսնում Հովհաննես Ազոյանին:

«Այս կերպարն արդեն ստեղծված էր, այդ իսկ պատճառով երկրորդ անգամ ավելի դժվար էր խաղալ, պետք է ինքս ինձ գերազանցեի: Կարծում եմ՝ վատ չէր,- ասել է Հովոն ու հավելել, որ իրեն շատ է դուր եկել ֆիլմի ռուսական տարբերակը: -Չի կարելի  ասել, որ սա կոմեդիա է: Կոմեդիա ասելով պատկերացնում ենք, որ պետք  է նստենք ու ծիծաղենք, բայց ոչ: Ինձ համար իսկական քոմեդին այն ֆիլմն է, որի ժանրը քոմեդի չէ, բայց ես այդպիսի էլեմենտներ եմ նկատում»:

Պրոդյուսերների որոշմամբ՝ Հովոյի ձայնը կրկնօրինակվել է: Դերասանը նշել է, որ հստակ չի կարող ասել, թե ինչու, կարծես թե, կինոթատրոններում շատ պտտվելու համար ակցենտը խանգարող հանգամանք է եղել:

«Ռուսաստանում աշխատանքն ավելի պրոֆեսիոնալ էր: Ամերիկյան հատվածը նկարահանել է ամերիկյան ընկերություն: Ամերիկացիներն ավելի պրոֆեսիոնալ էին: Ասեմ, որ մենք այդքան էլ հեռու չենք Ռուսաստանից, մենք էլ ունենք պրոֆեսիոնալ թիմեր, որոնք  կարողանում են ֆիլմեր նկարահանել»,- ասել է դերասանը: Միևնույն ժամանակ Հովոն նշեց, որ հիմա իր համար դժվար է նկարահանվել Հայաստանում. «Այս ֆիլմը տվեց պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատելու ունակություն: Ռեժիսորը՝ Արտյոմը, Նիկիտա Միխալկովի տղան է, մեծացել է կինոաշխարհում: Մեծ փորձ էր, հիմա ինձ համար դժվար է նկարահանվել Հայաստանում, որովհետև տեսնում ես ֆիլմ նկարահանելու իսկական աշխատանքը ու պատկերացնում ես, որ աշխարհում ավելի ուժեղ պրոդյուսերներ, ռեժիսորներ ու թիմեր կան: Ես հաճույք եմ ստացել այս թիմի հետ աշխատելուց»:

  

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Նորմալ գումար եմ ուզել` ոչ մեծ, ոչ փոքր. Հովհաննես Ազոյանը` ռուսական ֆիլմում նկարահանվելու մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին