▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կողքիս պատկերացնում եմ նվիրվող, անկեղծ ու ակտիվ մարդու. Մարինկա Խաչատրյան

 

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը, ով նոր եթերաշրջանում համալրելու է «Ֆուլ հաուս» սիթքոմի դերասանական կազմը,  կայքի զրուցակիցն է:

««Ֆուլ հաուս» սիթքոմի 4-րդ եթերաշրջանում մասնակցության հրավերը ստացա սիթքոմի պրոդյուսեր հետ աշխատող ադմինիստրացիայից եւ մեծ սիրով համաձայնեցի: Անկեղծ ասած՝ չէի սպասի, որ ինձ նման առաջարկ կանեն: Այստեղ մարմնավորելու եմ Տաթեւի քրոջը, ով Արցախից եկել է Երեւան՝ սովորելու Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում եւ պետք է ապրի Տաթեւի հետ»,- սպասվող աշխատանքից խոսելիս՝ պատմեց Մարինկան:

Դերասանուհին նկատեց, որ դրամատիկ ժանրից դեպի կատակերգական ժանր անցում կատարելը սկզբում մտավախության պատճառ է դարձել. «Երբ առաջարկը ստացա, որքան էլ ուրախ էի, միեւնույն է, մտավախություն ունեի, բայց քննարկումներից հետո հասկացա, որ ինձ մոտ ամեն բան կստացվի, ամեն դեպքում ես ամեն ինչ կանեմ դրա համար: Մեծ հաշվով այս ժանրում արդեն ունեմ իմ փոքրիկ փորձը գեղարվեստական ֆիլմի շնորհիվ. խոսքը՝ «Զգուշացեք, կանայք են» կատակերգության մասին է, որը վերջերս բարձրացավ մեծ էկրաններ»,- նշեց նա:

Հետաքրքրվելով, թե որ ժանրում է իրեն ավելի ազատ զգում, Մարինկան նկատեց, որ դրամայում ներկայանալն իր համար շատ ավելի հեշտ է. «Կարծում եմ՝ սիթքոմը, կատակերգությունն ավելի դժվար է, երեւի քո խաղով իսկապես ծիծաղեցնելն ավելի բարդ է: Հուսամ՝ կստացվի ինձ մոտ նաեւ այս ոլորտը, տեսնենք»,- հավելեց դերասանուհին:

Մարինկան նշեց նաեւ, որ բացի Գեւորգ Մարտիրոսյանից, «Ֆուլ հաուս»-ի դերասաններին չի ճանաչում, բայց այս առումով էլ դերասանուհին հույս հայտնեց, որ ջերմ հարաբերություններ եւ առողջ աշխատանքային մթնոլորտ կստեղծվի:

Համեմատելով գեղարվեստական ֆիլմում եւ սերիալներում նկարահանվելու առանձնահատկությունները՝ երիտասարդ դերասանուհին նշեց. «Գեղարվեստական ֆիլմում նկարահանվելը շատ ավելի բարդ է, այստեղ դերասանն ինքն իրեն շտկելու հնարավորություն գրեթե չունի, իսկ սերիալներում դերասանը փորձում է հղկվել սերիաների ընթացքում: Բայց, ինչ խոսք, գեղարվեստական ֆիլմը իր դժվարություններով հանդերձ շատ մեծ առավելություն ու հաճույք է պատճառում դերասանին»:

Բավականին երիտասարդ տարիքում էկրաններին հայտնվելը եւ դժվարությունները հաղթահարելը Մարինկայի համար այնքան էլ հեշտ չի եղել. «Դժվարություններն, իհրակե, մեծ էին, քանի որ չունենալով համապատասպան կրթություն, պետք է «Սիրո գերին» հեռուստասերիալում մարմնավորեի գլխավոր հերոսուհիներից մեկին: Այս ոլորտի հետ մինչ այդ որեւէ կապ չունեի, բայց այդ ամենը հաղթահարեցի սպասվածից ավելի հեշտ միջոցով, նաեւ սերիալում նկարահանվող գործընկերներիս շնորհիվ»,- նշեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին