▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեփեր Միշոն Պարույր Սևակ է կարդում

 

Sputnik.Ընթերցում նախագծի նոր մասնակիցը ռեփեր Միշոն է:

«Ողջունում եմ Sputnik Արմենիայի մշակութային նախաձեռնությունը, որը թույլ է տալիս անդրադառնալ պոեզիային՝ նրա ամենատարբեր դրսևորումներով»,- ասաց Միշոն:

«Էստաֆետի համար ես ընտրել եմ Պարույր Սևակի «Պարապություն» («Ձիեր») բանաստեղծությունը: Սևակը բանաստեղծական խոսքի սակավաթիվ վարպետներից է, որը ցնցում է մտքի ճկունությամբ, եզակի աշխարհայացքով և անհուն խորությամբ»,- նշել է Միշոն:

Sputnik Արմենիային Sputnik.Ընթերցում նախագծի էստաֆետը փոխանցել է Sputnik Աբխազիան։ Հայաստանում նախագծին մեկնարկ է տվել Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն. նա ընթերցել է Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը։

Նախագծին  մասնակցել է թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր, Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը։ Նա հատված է կարդացել Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունից։


Մանրամասներն ու ասմունքը դիտել հետևյալ հղումով

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին