▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Աղաջանյանի անակնկալը՝ Աննա Դովլաթյանի տարեդարձին

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Աննա Դովլաթյանը, ով իր առաջին քայլերն է անում դերասանական ասպարեզում՝ նկարահանվելով «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում, այսօր նշում է ծննդյան տարեդարձը։BlogNews-ն Աննայի հետ զրուցել է օրվա անակնկալների մասին։ Ներկայացնում ենք նաև Աննայի և սիրելիի՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ մեր ֆոտոշարքի երկրորդ մասը։

«Սովորաբար ծննդյանս տարեդարձի կապակցությամբ մեծ երեկույթ եմ կազմակերպում, սակայն այս տարի ոչինչ չէի նախաձեռնել, քանի որ զբաղվածությունս շատ էր։ Հիմա էլ աշխատանքի եմ ու օրս գործնական է  անցնում»,- ասաց Աննան՝ նշելով, որ գործընկերների հետ արդեն նշել են ծնունդը։

Անդրադառնալով սիրելիի՝ դերասան Դավիթ Աղաջանյանի անակնկալին՝ Աննան հայտնեց, որ երեկոյան Դավթի և իրենց ընկերների հետ գնացել են կինո, այնուհետև իրենց տուն։ «Կեսգիշերին նշեցինք ծնունդս։ Դավիթն ինձանից թաքուն ամեն բան պատրաստել էր, տորթ էր պատվիրել։ Ինձ համար դա անակնկալ էր։ Այսօր արդեն ոչինչ չեմ նախատեսում անել։ Նկարահանումներից հետո Դավթի հետ ինչ-որ տեղ կգնանք, սակայն դեռ չգիտեմ՝ երկուսով կլինենք, թե մեզ էլի մարդիկ կմիանան»,- նշեց Աննան։


Թե Դավթին ինչ նվեր է պատրաստել իր համար, Աննան դեռ չգիտի. «Երբեք նախապես չեմ ասում, թե ինչ եմ ուզում, քանի որ նույնիսկ ծնունդիս օրն ինձ վատ եմ զգում, երբ նվեր եմ ստանում. չեմ ուզում մարդիկ նեղություն քաշեն»։ Ըստ երգչուհու՝ չի սիրում ծննդյան օրը. «Այս օրը միշտ ավելի տխուր եմ լինում, քան սովորական օրերին։ Երևի որովհետև գիտակցում եմ, որ մեծանում եմ, մի տարի էլ անցավ...»։

Առավել մանրաման՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին