▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրիշա Աղախանյանի արձագանքը, երբ կնոջը մեղադրում են վուլգար լինելու և բաց հագնվելու մեջ

Օրերս համացանցում հայտնվել էր նյութ, որում  հեղինակն իր դժգոհությունն էր արտահայտել Գրիշա Աղախանյանի կնոջ արտաքինի վերաբերյալ: Հեղինակը մասնավորապես գրել էր հետևյալը. «Մի քանի օր առաջ կայքերից մեկում հանդիպեցի հայտնի շոումեն Գրիշա Աղախանյանի և նրա կնոջ ֆոտոշարքին   և մեղմ ասած հիասթափված եմ Գրիշայի կնոջից: Հասկանում եմ, որ ուշադրություն գրավելու  լավագույն եղանակը հիմա հանվելն է, բայց դա անելուց առաջ կինը պետք է հաշվի առնի իր կարգավիճակը: Սկսեցի համացանցում փորփրել այս կնոջ մասին ինֆորմացիան: Պարզվում է` Շողերը Գրիշայի երկրորդ կինն է, նրանց տարիքային տարբերությունը կազմում է 23 տարի: Նա սովորում է Թատերական ինստիտուտում: Եվ նայելով տարբեր ժամանակներում արված լուսանկարներ, հասկացա, որ պետք չէր հիասթափվել այդ ֆոտոշարքից, քանի որ այս տիկինը, ոչ չգիտես ինչու Շողեր անունը սոցիալական ցանցերում փոխարինել է Shoka-ով,  իր բոլոր լուսանկարներում էլ  վուլգար, տգեղ դիմահարդարված և շատ բաց հագնված է:Ամուսնացած կնոջ և երեխայի մոր համար այս կերպարը շատ անընդունելի է, ինչքան էլ դա փորձեն արդարացնել ցանկալի լինելու ձգտումներով»:

Asekose.am-ը փորձեց կապ հաստատել Գրիշա Աղախանյանի հետ`  ամղկահարույց  նյութի և դրանում նշված մեղադրանքների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով: Երգիչը  նախ նշեց, որ չի ծանոթացել  տվյալ նյութին, որովհետև այն իրեն այդքան էլ չի հետաքրքրում, ապա հավելեց, որ չի ցանկանում մեկնաբանություն տալ և հավասարվել հեղինակի մակարդակին:  Դիտարկմանը, որ գուցե ավելի ուշ իր հետ կապ հաստատենք, երբ նյութի բովանդակությանը ծանոթացած կլինի, տվեց իր համաձայնությունը:  Մի քանի օր շարունակ Asekose.am-ի թղթակիցը փորձում էր կրկին մեկնաբանություն ստանալ, սակայն ապարդյուն: Երգիչը  կամ  չէր պատասխանում, կամ էլ, վերցնելով լսափողը, նշում էր, որ զբաղված է և խնդրում էր իրեն ավելի ուշ զանգահարել: Այսօր Asekose.am-ը կրկին փորձեց մեկնաբանություն ստանալ, սակայն Գրիշա Աղախանյանը դարձյալ նշեց, որ  դեռ չի ծանոթացել իր կնոջ վերաբերյալ համացանցում աղմուկ բարձրացրած նյութին:

Հեղինակ` Աննա Հարությունյան

Կարդացեք նաև` Խնդիր չունեմ խոսել իմ ամուսնալուծության և նոր ընտանիքիս մասին. Գրիշա Աղախանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին