Past.am-ը գրում է.
Դերասան, հումորիստ, հաղորդավար, տաղանդաշատ մի անձնավորություն, ով իր թե մասնագիտական կարողություններվ ու հմտություններվ, թե իր տեսակով, պարզապես օրիանակ է ծառայում բոլորին: Մարդ ում մասնակցությունը «Շանթ» հեռուստաընկերության X faktor նախագծում ճակատագրական եղավ նրա համար:
Այսօր Ձեզ ենք ներկայացնում բոլորիս կողմից շատ սիրված ու ճանաչված Գարիկ Պապոյանի անձնական կյանքի մասին որոշ մանրամասներ, որոնք գուցե շատերիս համար գաղտնիք էին:
Բոլորս էլ գիտենք, որ դերասան-հումորիստը ամուսնացել է և կազմել գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիք: Նրա գեղեցկուհի կինը Մարիաննա Վարդանյանն է, ով իր մասնակցությունն է ունեցել «Շանթ» հեռուստաընկերության կողմից կազմակերպված X faktor հեռուստանախագծին: Բացի նրանից, որ Մարիաննան Գարիկի խմբում չէր հանդես գալիս, նրանք նույնիսկ նախագծի շրջանակներում որևէ շփում չեն ունեցել, սկսել են շփվել արդեն նախագծի ավարտից հետ:
«Առաջին տպավորությունը, Մարիաննայի նկատմամբ, տարբեր էր բոլոր մասնակիցների հանդեպ իմ տպավորությունից: Ամբողջ ընթացքում ինձ տանջում էր ընդամենը մեկ հարց. այս աղջկան ես ինչ-որ մի տեղ տեսել եմ, ես նրան ճանաչում եմ»,- հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է Գարիկը:
«Իմ համար շատ կարևոր է մարդու ճաշակը: Երբ մարդուն չեմ ճանաչում, նրա մասին որևէ ինֆորմացիա ստանում եմ նրա արտաքին տեսքից: Կարևորել եմ Գարիկի թե արտաքին տեսքը, թե նրա երաժշտական ճաշակաը, քանի որ մեր երաժշտական ճաշակները հատվում են»: Ահա իր հերէին էլ այսպես է արտահայտվել Մարիաննան՝ արդեն իր ամուսնու մասին:
«Լինելով ոչ այդքան ռոմանտիկ անձնավորություն, չեմ դադարում կնոջս ասել Ես քեզ սիրում եմ արտահայտությունը: Ես նրան շատ-շատ եմ սիրում և առիթը բաց չեմ թողնում նրան ասելու ես քեզ սիրում եմ...»:
Գարիկը և Մարիաննան ունեն հրաշք աղջնակ, ով էլ ավելի է լրացնում երիտասարդ զույգերի ստեղծած ընտանեկան ջերմությունն ու մթնոլրտը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում