▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլխավորը՝ սերը կա, մնացածը անակնկալ թող մնա. Դավիթ Աղաջանյան


Գլխավորը՝ սերը կա, մնացածը անակնկալ թող մնա. Դավիթ Աղաջանյան

Life.panorama.am-ը գրում է.

Դերասան, մոդել Դավիթ Աղաջանյանը շուտով կրկին հեռուստաէկրաններին կլինի, նա նկարահանվում է Հարութ Շատյանի բազմասերիանոց ֆիլմում, որը շուտով կհեռարձակվի «Արմենա» հեռուստաընկերությամբ:

«Մեծ հետաքրքրությամբ խաղացել եմ Հարութ Շատյանի ֆիլմում, որի հետ կապված շատ մանրամասներ, ընդհուպ մինչեւ անունը չեմ կարող ասել: Ֆիլմը հեռուստաէկրաններին կլինի հաշված օրեր հետո,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Դավիթն ու պատմեց իր կերպարի առանձնահատկությունների մասին,- այս ֆիլմում մարմնավորում եմ ջութակահարի, ով սիրահարվում է հերոսուհուն: Պետք է նկատեմ, որ սա իսկական փորձություն էր ինձ համար, քանի որ ջութակի մասին ոչ մի պատկերացում չունեի, չգիտեի անգամ, թե ինչպես են բռնում այդ գործիքը, բայց կարողացա հաղթահարել ինձ տրված փորձությունը, իսկ այդ հարցում օգնեցին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակահարները, ովքեր ինձ սովորեցրին այդ գործիքի հետ շփվելու կանոնները, մնացածը փորձել եմ լրացնել իմ դերասանական խաղով: Այս ֆիլմում իմ կերտած դերի վերաբերյալ ինձ շատ է հետաքրքրում մարդկանց արձագանքը, քանի որ միայն նրանք կարող են դատել, թե որպես ջութակահար որքան բնական է ստացվել կերպարս»:

Դավիթ Աղաջանյանը նկատեց նաեւ. «Չեմ կարող չնշել, որ հիացած եմ այս ֆիլմի համար աշխատող պրոֆեսիոնալ անձնակզմով ու նաեւ նրանց բոլորի մարդկային տեսակով: Շատ կարեւորը է, որ յուրաքանչյուր նախագծում առողջ աշխատանքային անձնակազմ լինի, դա շատ է նպաստում ֆիլմի կայացմանը»:

Հիշելով «Ֆուլ հաուս»-ում իր մասնակցությունը եւ որպես դերասան համեմատելով դրամատիկ ու կատակերգական ժանրերը՝ Դավիթ Աղաջանյանը նկատեց. «Ինձ համար հետաքրքիր է ինձնից հեռու բոլոր կերպարները: Շատ եմ կարեւորում որպես դերասան ինքս ինձ փորձությունների ենթարկել եւ հաղթահարել դրանք անկախ նրանից դա դրամատիկ ժանրում կլինի, թե կատակերգությունում: Նույն այս ֆիլմում ինձ հետաքրքիր էր ջութակահարի մարմնավորել, ամիսներ առաջ էլ հետաքրքիր էր հումորային դերով ներկայանալը»:

«Նոր առաջարկներ ունեմ, որոնք կքննարկվեն մարտի վերջին: Խոսքը կրկին սերիալի մասին է, բայց դեռ ոչ մի հստակ որոշում չկա: Ես յուրաքանչյուր հետաքրքիր առաջարկի կողմ եմ, տեսնենք՝ ինչպես կստացվի»,- ապագա գործունեությունից խոսելով՝ նշեց դերասնաը:

Շատերին է հայտնի, որ Դավիթ Աղաջանյանի սիրելին դերասանուհի Աննա Դովլաթյանն է, ով այս շրջանում նկարահանվում է «Ուրիշ հոգին» հեռուստասերիալում: Հետաքրքրվելով, թե առաջիկայում ծրագրեր չկա՞ն միասին նկարահանվելու, Դավիթը նկատեց. «Իհարկե, այդ օրն էլ կգա: Ճիշտ է՝ այս պահին այդ առումով դեռ ծրագրեր չկան, բայց կարծում եմ, դա անխուսափելի կլինի»:

 Առավել մանրամսսն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին