▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լսարանս զարամանալու է. Սոնե Սիլվեր

Life.panorama.am-ը գրում է. Օրերս երգչուհի Սոնե Սիլվերն իր ֆեյսբուքյան էջում Նիկ Եգիբյանի և Սերժ Գաբյանի հետ համատեղ լուսանկար է հրապարակել՝ ակնարկելով նոր աշխատանքի մասին: Կայքը փորձել է հետաքրքրվել, թե ի՞նչ աշխատանքի մասին է խոսքը:

Մեզ հետ զրույցում Սոնե Սիլվերը նկատել է, որ այս անգամ աշխատանքը կապված է Սերժ Գաբյանի հետ և միայն ձայնագրությունն է տեղի ունեցել Նիկ Եգիբյանի ձայնագրման ստուդիայում.

«Սերժ Գաբյանի հետ աշխատելու առիթ ունեցել ենք. Կար ժամանակ, երբ նա իմ պրոդյուսերն էր, այս անգամ էլ առաջարկեց հետաքրքիր համագործակցությամբ ներկայանանք, նրա հետ շատ հեշտ է աշխատելը, իրար հասկանում ենք կես բառից, սա էլ մեր հերթական հաջող համագործակցությունն է: Շատերը գիտեն, որ Սերժը բացի ռեժիսուրայից նաեւ ստեղծագործում է, նա ինձ առաջարկեց կատարել իր գրած երգը, որը հետո նաեւ տեսահոլովակ կունենա: Երգը «Deep house» ոճում է, այն կոչվում է «Secret place»,  շատ տպավորիչ ստեղծագործություն է: Երգն արդեն ձայնագրված է, շատ շուտով Սերժը նաև այդ երգի հիման վրա տեսահոլովակ կնկարահանի: Մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ դա Սերժի իրավունքներն են, միայն կասեմ, որ տեսահոլովակը լիելու է շատ հետաքրքիր ու արտասովոր ոճում, այն տարբերվելու է մերօրյա բազմազանությունից. իմ լսարանը զարամանալու է»,- պատմել է երգչուհին:

Գարնան համար նշված աշխատանքը միակը չի լինի, ապրիլ ամսին երգչուհին ևս մեկ տեսահոլովակ կներկայացնի.

«Նիկ Եգիբյանն ինձ համար մի երգ է գրել ռուսերեն լեզվով: Շատ պատահական որոշվեց, որ ես այդ երգը ներկայացնեմ: Այդ երգն ավելի հասանելի կլինի լայն զանգվածին, քանի որ ավելի շատ կոմերցիոն երգ է՝ ջերմ, ռիթմիկ ու գարնանային: Այն բավականին տարբեր է իմ ոճից, ինչից իմ երկրպագուները անակնկալի կգան, քանի որ ես երբեք կոմերցիայով չեմ զբաղվել, իհարկե, սա չի նշանակի, որ կթողնեմ իմ սիրելի ոճը»,- նկատել է երգչուհին:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին